Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Հունաստանի Կերկիրա կղզում հարգանքի տուրք են մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Հունաստանի Կերկիրա կղզում հարգանքի տուրք են մատուցել Ցեղասպանության 
զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի Կերկիրա կղզու Սուրբ Միխայիլի և Սուրբ Գեորգի պալատում մայիսի 2-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում` կազմակերպված Կերկիրայի «Ալբերտ Կոհենի հիշատակ»-ի հիմնադրամի ընկերների կողմից: Միջոցառումը կրել է «Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց Կերկիրան հիշում է հայերին և հայ որբերին» խորագիրը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառումը մեկնարկել է ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից Հունաստանի և Հայաստանի պետական օրհներգերի կատարմամբ: Կազմակերպիչների կողմից բացման խոսքում նշվել է, որ միջոցառումը համահունչ է այն գաղափարներին և արժեքներին, որ դավանել է գրող, դիվանագետ և հումանիստ Ալբերտ Կոհենը` Փախստականների հարցերով միջազգային կազմակերպության շրջանակում տարիներ շարունակ առաջ մղելով փախստականների պաշտպանության և նրանց կարգավիճակի հարցերը:

Ողջույնի խոսքով հանդես է եկել Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը` երախտագիտությամբ նշելով, որ Հայոց ցեղասպանության ընթացքում և հաջորդող տարիներին հազարավոր հայ որբեր փրկություն և նոր կյանք սկսելու հնարավորություն են գտել հենց Կերկիրայի որբանոցներում:

Հ.Յ.Դ. Հունաստանի Հայ Դատի hանձնախմբի անունից ներկաներին ողջունել է Թագվոր Հովակիմյանը: Դասախոս և քաղաքական վերլուծաբան Նիկոս Լիղերոսը պատմական լուսանկարների և քարտեզների միջոցով հանգամանորեն ներկայացրել է Հայաստանի աշխարհաքաղաքական իրավիճակը պատմական տեսանկյունից:

Գրականության դասախոս Խրիսա Ալամանուն ներկայացրել է Կերկիրայի հայ համայնքի, որբանոցներում հանգրվանած հայ որբերի պատմությունը և նրանց հետագա ճակատագիրը` աշխարհի տարբեր երկրներում որդեգրումից հետո: Գործարար Պավլոս Ծառուկյանը ներկայացրել է 20-րդ դարասկզբին Կերկիրայի հայ համայնքի առևտրատնտեսական գործունեությունը:

Միջոցառման գեղարվեստական հատվածում երգչուհի Գալինա Կնիշը և դաշնակահարուհի Անաստասիա Լոպատինան ներկայացրել են Կոմիտասի ստեղծագործություններից: Հաջորդել է Արամ Խաչատրյանին նվիրված ջութակի և դաշնամուրի համերգը` Հոնիական համալսարանի պրոֆեսոր, ջութակահար Սպիրոս Գիկոդիսի և դաշնակահարուհի Դաֆնե Սոֆոկելուսի մասնակցությամբ:

Միջոցառման ավարտին հարակից «Art Cafe Exhibition» ցուցասրահում բացվել է Կերկիրայի հայ ընտանիքներին պատկանող լուսանկարների և իրերի ցուցադրություն, որը կգործի մինչև մայիսի 15-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am