Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Հանրապետությունում սպասվում է փոփոխական եղանակ

Հանրապետությունում սպասվում է փոփոխական եղանակ

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում մայիսի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը, 9-10-ի օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում, 7-ի ցերեկն արևելյան շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: Մայիսի 8-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, օդի ջերմաստիճանը մայիսի 8-ին կբարձրանա 3-4 աստիճանով: Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ:

Երևանում մայիսի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը, 9-10-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: Մայիսի 7-ի ցերեկը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 6-7-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +21 աստիճան, մայիսի 8-10-ին՝ +25: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am