Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Համացանցում հայտնվել Է հետպատերազմյան Բեռլինի գունավոր տեսագրությունը

Համացանցում հայտնվել Է հետպատերազմյան Բեռլինի գունավոր տեսագրությունը

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանական Chronos History ընկերությունը Համացանցում զետեղել Է արխիվային գունավոր տեսագրություն, որը Բեռլինում արվել Է 1945 թվականի հուլիսին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Դրանում ներկայացված Է Բեռլինը Հայրենական մեծ պատրերազմի ավարտից երկու ամիս հետո: Քաղաքը գրեթե ամբողջովին ավերված Է, երեւում են Ռայխստագի եւ Բրանդենբուրգյան դարպասների փլատակները, ամենուրեք ջախջախված ռազմական տեխնիկա Է եւ բնակելի շենքերի ավերակներ:

Քաղաքում արդեն ցուցանակներ են հայտնվել, որոնց վրա ռուսերենով նշված են փողոցների անվանումները, իսկ կենտրոնական հրապարակում տեղադրվել Է պլակատ՝ Իոսիֆ Ստալինի դիմանկարով:  

Բեռլինը դանդաղորեն սկսում Է վերադառնալ խաղաղ կյանքի, բնակիչները հավաքում են փլատակները, իսկ փողոցներում զբոսնում են երեխաները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am