Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ժան Մարի Լը Պենը դեմ Է, որ իր դուստրը Ֆրանսիայի նախագահ ընտրվի եւ շտապ ամուսնություն Է մաղթում նրան

Ժան Մարի Լը Պենը դեմ Է, որ իր դուստրը Ֆրանսիայի նախագահ ընտրվի եւ շտապ 
ամուսնություն Է մաղթում նրան

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ճակատի հիմնադիր Ժան Մարի Լը Պենը չի ցանկանում, որ կուսակցության այժմյան առաջնորդն ու իր դուստրը՝ Մարին Լը Պենը հաղթի 2017 թվականի նախագահական ընտրություններում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտարարել Է «Եվրոպա-1» ռադիոկայանի եթերում:

«Իսկական սկանդալ կլիներ, եթե նման բարոյական սկզբունքներով մարդիկ սկսեին գլխավորել Ֆրանսիայի պետությունը: Այս պահին ես դեմ եմ դրան»,- ասել Է Լը Պենը՝ պատասխանելով դստեր հետ հարաբերությունների վատթարացման վերաբերյալ հարցին: Նախօրյակին Ազգային ճակատի հիմնադիրը հրապարակավ հայտարարել Է կուսակցությունից հրաժարվելու ցանկության մասին այն բանից հետո, երբ գործադիր խորհրդի որոշմամբ դադարեցվել Է նրա անդամակցությունը սադրիչ արտահայտությունների համար:

«Ես դա համարում եմ ուխտադրժություն, եւ, պետք Է ասեմ՝ ամաչում եմ, որ Ազգային ճակատի նախագահը կրում Է իմ ազգանունը»,- հայտարարել Է Լը Պեն Ավագը: Ազգային ճակատի հիմնադիրն իր դստերը մաղթել Է շտապ ամուսնություն՝ անձնագրային տվյալները փոխելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am