Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

ԵՄ-ն հայտարարություն է արել ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ

ԵՄ-ն հայտարարություն է արել ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների 
վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը հերթական հայտարարությունն է տարածել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայացած ընտրությունների վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԵՄ տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ընտրությունը չի կարող կանխորոշել Լեռնային Ղարաբաղի հետագա կարգավիճակի հարցը: «ԵՄ-ն հաստատակամորեն աջակցում է ստատուս-քվոյի հարցի շուրջ առաջընթաց գրանցելու և համընդհանուր խաղաղ բանակցությունների հասնելու հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի և դրա համանախագահների ջանքերին: ԵՄ-ն պատրաստ է հետագայում էլ աջակցել այն ջանքերին, որոնք ուղղված են հակամարտության շուտափույթ խաղաղ կարգավորմանը»,- ասվում է ԵՄ տարածած հաղորդագրության մեջ:

Մայիսի 3-ին Արցախի խորհրդարանական ընտրություններում համամասնական ընտրակարգով հինգ տոկոսի շեմը հաղթահարել է առաջադրված 7 կուսակցություններից 5-ը: Ներկայիս իշխող կուսակցությունը ստացել է 32 հազար 632 ձայն կամ ընդհանուր ձայների 47,35 տոկոսը: Ազգային ժողովրդավարական կուսակցության օգտին քվեարկել է 13 հազար 105 մարդ կամ ընդհանուր թվի 19.1 տոկոսը, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը երրորդն է: Դաշնակցության օգտին քվեարկել է 12 հազար 965 մարդ կամ ընդհանուր թվի 18,81 տոկոսը: «Շարժում 88» կուսակցությունը ստացել է 4 հազար 777 քվե կամ 6,93 տոկոս, «Ազգային վերածնունդ» կուսակցությունը ստացել է 3 հազար 709 քվե կամ 5,38 տոկոս:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am