Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Ամենայն Հայոց կաթողիկոսը մեկնել է Վաշինգտոն

Ամենայն Հայոց կաթողիկոսը մեկնել է Վաշինգտոն

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը մայիսի 5-ին հայրապետական այցով մեկնել է Վաշինգտոն (Ամերիկայի Միացյալ Նահանգներ)` մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, այցի ընթացքում Նորին Սրբությունն իր օրհնությունը կբերի նաև ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի թեմական-պատգամավորական տարեկան ժողովին:

Ամենայն Հայոց Հայրապետին ուղեկցում են Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, գավազանակիր Հոգեշնորհ Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը, Կաթողիկոսական գրասենյակի քարտուղար Արժանապատիվ Տ. Խորեն քահանա Կիրակոսյանը և Մայր Աթոռի բարերար տիար Գաբրիել Չեմբերջյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am