Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանի ֆուտբոլի մինչև 17 տարեկան աղջիկների հավաքականը պարտվեց Էստոնիայի թիմին

Հայաստանի ֆուտբոլի մինչև 17 տարեկան աղջիկների հավաքականը պարտվեց 
Էստոնիայի թիմին

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի ֆուտբոլի մինչև 17 տարեկանների հավաքականը կրեց հերթական պարտությունը:

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացավ ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի երկրորդ տուրի հանդիպումը Հայաստանի և Էստոնիայի մինչև 17 տարեկան աղջիկների հավաքականների միջև: Խաղն ավարտվեց 2:0 հաշվով հօգուտ Էստոնիայի հավաքականի: Մրցաշարի վերջին տուրում մայիսի 5-ին Հայաստանի հավաքականը կմրցի Բեառուսի ընտրանու հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն:

Ավելի վաղ Հայաստանի և Լիտվայի մինչև 17 տարեկան աղջիկների հավաքականնեըի միջև խաղն ավարտվել էր 0:0 հաշվով: Ըստ մրցաշարի ձևաչափի՝ ոչ-ոքիի դեպքում նշանակվում են 11-մետրանոցներ: Այդ հարվածաշարում հաջողությունն ուղեկցեց մեր մրցակիցներին: Լիտվայի հավաքականը հաղթեց 3:1 հաշվով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am