Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Հալեպում տեղի է ունեցել Կոմիտասին նվիրված երեկո

Հալեպում տեղի է ունեցել Կոմիտասին նվիրված երեկո

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի «Գևորգ Եսայան» սրահում տեղի է ունեցել Կոմիտասին նվիրված երեկո:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջից: Միջոցառումը տեղի է ունեցել Հալեպում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Սիրիայի կենտրոնական մարմնի հովանավորությամբ և «Համազգային»-ի «Ն. Աղբալյան» մասնաճյուղի գրական հանձնախմբի կազմակերպությամբ: Միջոցառման ընթացքում ներկաները ըմբոշխնել են Կոմիտասի գոհարները՝ երգ, երաժշտություն, ասմունք: Օրվա բանախոս հասարակական գործիչ, երաժիշտ Ժիրայր Ռեիսյանը ներկայացրել է Կոմիտասի ազգային դիմագիծը, ազգային ոճի ու մտածելակերպի առանձնահատկությունները, ինչպես նաև Կոմիտասի ստեղծագործությունների մեջ ռազմահայրենասիրական ու ազատագրական թեմաների առկայությունը: Այսպիսով՝ Ռեիսյանը ներկայացրել է ազգային Կոմիտասին ազգային արվեստի սահմաններում:

Աղբյուրը նաև տեղեկացնում է, որ Հալեպի Ս. Աստվածածին եկեղեցու ներքնասրահում ապրիլի 26-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված երիտասարդական ոգեկոչման հանդիսություն, որի բանախոս Արամ Ավագյանը ներկայացրել է օրվա խորհուրդը: Սրահի մուտքի մոտ սկաուտները պատրաստել էին նկարների, ձեռքի աշխատանքների ցուցահանդես ցեղասպանության 100-րդ տարելիցի թեմայով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am