Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հռիփսիմե Խուրշուդյանը ցանկանում է բարձրացնել իր օլիմպիական մեդալի հարգը

Հռիփսիմե Խուրշուդյանը ցանկանում է բարձրացնել իր օլիմպիական մեդալի հարգը

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն և աշխարհի մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանի նպատակն է Ռիոյի Օլիմպիական խաղերում փոխել մեդալի հարգը:

«Օլիմպիական խաղերում միայն բրոնզե մեդալը քիչ է, ցանկություն ունեմ փոխելու մեդալիս գույնը: Պիտի ամեն ինչ անեմ, որ պատվով վերադառնամ խաղերից: Իհարկե, պետք չէ ժամանակից առաջ ընկնել, բայց Ռիոյում փորձելու եմ ամեն ինչ անել, որ բարձր պահեմ հայկական դրոշը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասել է Խուրշուդյանը:

Ռիոյի 2016 թվականի Օլիմպիական խաղերը 31-րդ ամառային խաղերն են: Խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա օգոստոսի 5-ին Ռիոյի լեգենդար «Մարականա» մարզադաշտում: Օգոստոսի 5-ից 21-ը` 17 օրերի ընթացքում աշխարհի 205 երկներից, մոտ 10,500 մարզիկներ կմրցեն 306 մեդակների հավաքածուների համար: Ռիոյի Օլիմպիական  խաղերն առաջին խաղերն են, որ անցկացվում են Հարավային Ամերիկա մայրցամաքում: Օլիմպիական խաղերը կանցկացվեն Ռիոյի 4 շրջաններում` Կոբակաբանա, Մարականա, Դեոդորո և Բարա: Խաղերի ընթացքում կարող է վաճառվել ավելի քան 7,5 միլիոն տոմս:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am