Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ադրբեջանում ձերբակալված իրավապաշտպանը արժանացել է շվեդական պարգեւի

Ադրբեջանում ձերբակալված իրավապաշտպանը արժանացել է շվեդական պարգեւի

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում ձերբակալված իրավապաշտպան, «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության աշխատակցուհի Խադիջա Իսմայիլովան արժանացել է Շվեդիայի մամուլի ազգային ակումբի Աննա Պոլիտկովսկայայի անվան 2015 թվականի պարգեւին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ազադլըգ» թերթը՝ հղում կատարելով կառույցի կայքին: Նշվում է, որ պարգեւը Խ.Իսմայիլովաին տրվել է «հետաքննող լրագրության եւ անսովոր խիզախության» համար:

«Խադիջա Իսմայիլովան մեծ խիզախություն է ցուցաբերել Ադրբեջանում բարձրաստիճան մակարդակի կոռուպցիան բացահայտելու համար: Մեծ ռիսկի տակ հայտնվելով՝ նա բացահայտել է «Telia Sonera» ընկերության` Ադրբեջանում իշխող վերնախաի հետ բիզնես-կապերը: Իսմայիլովայի ձերբակալությունը Ադրբեջանում մամուլի ազատության խախտմանն ուղղված ամոթալի փաստ է»,- տարածած հայտարարության մեջ նշել է Շվեդիայի մամուլի ազգային  ակումբի նախագահ Բյորն Հեգերը:

Ադրբեջանական Meydan TV հեռուստաալիքը ապրիլի 16-ին հայտնել էր, որ Խադիջա Իսմայիլովան արժանացել է միջազգային «PEN/Barbara Goldsmith Freedom to Write Award»-ին:

PEN-ի ամերիկյան կենտրոնը հայտնել էր, որ պարգեւը այս տարվա մայիսի 5-ին հանձնվելու է Նյու Յորքում` Ամերիկայի բնության պատմության թանգարանում:

Խ.Իսմայիլովան Ադրբեջանում ձերբակալվել է անցյալ տարվա դեկտեմբերի 5-ին` նախկին գործընկերոջը ինքնասպանության հասցնելու շինծու մեղադրանքով:

Խադիջա Իսմայիլովան Ադրբեջանի իշխանությունների թիրախ է դարձել իր լրագրողական գործունեության համար: Իսմայիլովան Ադրբեջանում իշխանության վերին էշելոններում կոռուպցիոն փաստերի լրագրողական հետաքննությունների հեղինակ է, որոնց արդյունքում բացահայտվել է նաեւ Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւի եւ նրա ընտանիքի՝ օֆշորյան գոտիներում ունեցած հարյուրավոր միլիոն դոլարիների հասնող ունեցվածքը: Վերջին տարիներին նա թոք-շոու էր վարում «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am