Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Օրական ընդամենը մեկ ժամ հեռուստացույցի առջեւ անցկացնելը կարող Է ճարպակալում առաջացնել նախադպրոցականների մոտ

Օրական ընդամենը մեկ ժամ հեռուստացույցի առջեւ անցկացնելը կարող Է 
ճարպակալում առաջացնել նախադպրոցականների մոտ

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեռուստատեսությամբ մուլտֆիլմեր կամ այլ հաղորդումներ դիտելը կարող Է ճարպակալման աճող համաճարակի պատճառ դառնալ նախադպրոցական տարիքի երեխաների շրջանում այն պատճառով, որ հեռուստացույցի առջեւ նույնիսկ 1 ժամ նստելը 50-60 տոկոսով մեծացնում Է նախադպրոցականների ավելորդ քաշ ձեռք բերելու հավանականությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, բժիշկները հայտարարել են ԱՄՆ-ի մանկաբույժների հանրակցության՝ Սան Դիեգոյում կայացած խորհրդաժողովում:

«Հաշվի առնելով մեծ թվով վկայությունները հօգուտ այն բանի, որ ուղղակի կապ գոյություն ունի հեռուստատեսության եւ քաշի հետ կապված խնդիրների միջեւ, մանկաբույժները եւ ծնողները պետք Է փորձեն սահմանափակել այն ժամանակը, որը երեխաներն անցկացնում են հեռուստացույցի առջեւ: Մեր հավաքած տվյալները խոսում են այն մասին, որ երեխաների ու դեռահասների համար հեռուստացույց դիտելու ընթացիկ նորմերը չափազանց բարձր են, եւ որ հարկավոր Է դրանք նվազեցնել»,-հայտարարել Է Մարկ Դեբուրը՝ Վիրջինիայի (ԱՄՆ) համալսարանից:

Դեբուրը եւ նրա գործընկերները հետեւել են մի քանի տասնյակ հազար նախադպրոցականների կենցաղին, որոնց ծնողները համաձայնել են մասնակցել ECLS ծրագրին, որի շրջանակներում սոցիալական ծառայությունները եւ բժիշկները հետեւել են 2011 թվականին մանկապարտեզ ընդունված երեխաների զարգացմանն ու ապրելակերպին: Այդ հետազոտության շրջանակներում մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողները կանոնավոր կերպով հայտնել են նրանց քաշի, աճի փոփոխությունների եւ այն մասին, թե նրանք որքան ժամանակ են անցկացրել հեռուստացույցի Էկրանի առջեւ:

Ինչպես պարզվել Է, ԱՄՆ-ում երեխաներն օրվա մոտավորապես մեկ ութերորդ մասն անցկացնում են հեռուստացույցի առջեւ՝ նրանք օրական միջին հաշվով մոտավորապես 3,3 ժամ դիտում են մուլտֆիլմեր եւ ժամանցային հաղորդումներ: Ինչպես ցույց Է տվել Դեբուրի վերլուծությունը, Ժամանակը նման ձեւով անցկացնելը խիստ բացասաբար Է ազդում նրանց առողջության եւ մարմնի զանգվածի ինդեքսի վրա: 

Ըստ նրա հաշվարկների, նույնիսկ եթե երեխան ընդամենը մեկ ժամ Է անցկացրել հեռուստացույցի Էկրանի առջեւ, նախադպրոցական տարիքում կամ տարրական դպրոց անցնելիս ավելորդ քաշ ձեռք բերելու նրա շանսերն ավելացել են  52 տոկոսով, իսկ ճարպակալման զարգացումը կյանքի հաջորդ ժամանակաշրջաններում մեծացել Է 71 տոկոսով: Այս օրինաչափությունը երեխաների շրջանում նկատվել Է սոցիալական բոլոր խմբերում, եւ կախված չի եղել նրանց ռասայից, սեռից, ծնողների եկամուտից ու կրթությունից եւ կողմնակի այլ գործոններից:

Հետաքրքիր Է, որ, ըստ Դեբուրի եւ նրա գործընկերների դիտարկումների, համակարգչով կամ կցուրդներով ուսուցումը կամ խաղը կապ չի ունեցել ճարպակալման հետ. երեխաների քաշը ոչ մի կերպ կախված չԷր այն բանից՝ որքան ժամանակ են նրանք նվիրել Էլեկտրոնային այդ գաջեթներին:

Ղեկավարվելով այս եզրակացություններով՝ զեկույցի հեղինակները կոչ են անում ծնողներին եւ ԱՄՆ-ի ու աշխարհի մյուս երկրների սոցիալական ծառայություններին՝ կիրառել երեխաների կողմից հեռուստացույցի դիտման ավելի խիստ սահմանափակումներ, հատկապես նախադպրոցական եւ կրտսեր դպրոցական տարիքում: Այսօր ամերիկացի մանրավարժները խորհուրդ են տալիս հեռուստացույցի դիտումը սահմանափակել օրական երկու ժամով, մինչդեռ Դեբուրը եւ նրա գործընկերներն առաջարկում են այն կրճատել մինչեւ մեկ ժամ, հաղորդել Է ՌԻԱ  Նովոստին:

 

Լուսանկարը`  Flickr/ Drew Mackie


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am