Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բուլղարիան ներգրավել Է բանակը՝ զսպելու միգրանտների ներհոսքը

Բուլղարիան ներգրավել Է բանակը՝ զսպելու միգրանտների ներհոսքը

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարիայի իշխանություններն առաջին անգամ զորք են ուղարկել Թուրքիայի հետ սահման՝ անօրինական միգրանտների հոսքը զսպելու համար, որոնք հիմնականում գալիս են Թուրքիայից եւ Իրաքից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Բուլղարիայի ղեկավարությունն ավելի վաղ Թուրքիայի իշխանություններին մեղադրել Է, որ նրանք Սիրիայից Թուրքիա ժամանած գաղթականների մի մասին ուղարկում են Բուլղարիայի սահման:     

Իրավապաշտպանները Բուլղարիային քննադատում են, որ գաղթականներին մերժում են մուտքի եւ երկրում ապաստան խնդրելու հնարավորության հարցում:

Անցյալ շաբաթ Եվրամիությունը համաձայնեցրել Է ծովով միգրանտների ներհոսի զսպման նոր միջոցառումների փաթեթը, սակայն Եվրամիության մի քանի երկրներ գանգատվել են, որ իրենց կարծիքը հաշվի չեն առել:

 

Լուսանկարը`  REUTERS


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am