Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նեպալի երկրաշարժից վնասը կարող Է հասնել 5 մլրդ դոլարի. IHS

Նեպալի երկրաշարժից վնասը կարող Է հասնել 5 մլրդ դոլարի. IHS

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլի 25-ին Նեպալում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի պատճառած տնտեսական վնասը կարող Է կազմել 5 մլրդ դոլար կամ երկրի ՀՆԱ-ի 20 տոկոսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով HIS վերլուծական ընկերության փորձագետներին:

Վերլուծաբանները նաեւ նշում են, որ Նեպալին անհրաժեշտ Է մյուս երկրների օգնությունը:

«Շտապ կարգով անհրաժեշտ կլինեն օգնություն ցուցաբերելու եւ փրկարարական աշխատանքներ անցկացնելու միջազգային լուրջ ջանքեր, ինչպես նաեւ լայնածավալ միջազգային ֆինանսավորում եւ տնտեսության վերականգնման երկարաժամկետ տեխնիկական աջակցություն»,-ասված Է HIS-ի՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հարցերով գլխավոր տնտեսագետ Ռաջիվ Բիսվասի հաղորդագրության մեջ: 

Նրա խոսքով՝ Նեպալում տների որակը չափազանց ցածր Է: Դրանով Է պայմանավորված զգալի ավերածությունները երկրաշարժի Էպիկենտրոնի մոտ: Փորձագետը նշում Է արտակարգ իրավիճակներից հետո վերականգնվելու Նեպալի խիստ սահմանափակ հնարավորությունները:

Մինչդեռ, ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության գնահատումների համաձայն, վնասի գումարը կարող Է կազմել 1-ից մինչեւ 10 միլիարդ դոլար, բայց կարող Է նաեւ ավելի մեծ լինել:

Առավել ուժգին ստորգետնյա ցնցումները Նեպալում գրանցվել են ապրիլի 25-ին. 7,9 մագնիտուդով առաջին երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 11:41-ին (Երեւանի ժամանակով՝ ժամը 10:11-ին): Դրա էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաք Կատմանդուից 80 կիլոմետր հյուսիս-արեւմուտք ընկած շրջանում: 6,6 մագնիտուդով երկրորդ երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 12:15-ին: Տարերքի օջախը գտնվում էր 10 կիլոմետր խորության վրա:

ՄԱԿ-ի արտակարգ իրավիճակների գնահատման եւ դրանց հակազդման կոորդինացման խմբի տվյալներով՝ ընդամենն աղետի գոտում հայտնվել է առնվազն 6,6 մլն բնակիչ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` REUTERS


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am