Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԵԱՀԿ-ն մարտերի սաստկացում Է արձանագրել Մարիուպոլի մերձակայքում

 ԵԱՀԿ-ն մարտերի սաստկացում Է արձանագրել Մարիուպոլի մերձակայքում

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրակազմակերպության մոնիթորինգի հատուկ պատվիրակությունը հաղորդել Է Դոնեցկի մարզի Մարիուպոլի մատույցներում՝ Շիրոկինո գյուղի շրջանում, ուժերի աճող կենտրոնացման եւ փոխհրաձգության սաստկացման մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կազմակերպության դիտորդների ամենօրյա հաշվետվությունում ասված Է, որ ապրիլի 26-ին Շիրոկինոյում գնդակոծումները եղել են ամենաինտենսիվը փետրվարի կեսերից ի վեր, երբ Մինսկում կնքվեց հրադադարի համաձայնագիրը:    

ԵԱՀԿ-ի դիտորդները նշել են, որ ապրիլի 26-ի ժամը 19:00-ի դրությամբ փոխհրաձգությունը շարունակվել Է 12 ժամ:

Դիտորդների անօդաչու ապարատներն ապրիլի 26-ի ցերեկը նկարահանել են 11 տանկ եւ չորս զրահապատ փոխադրամեքենա Շիրոկինոյից հյուսիս ընկած տարածքում, որը գտնվում Է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության վերահսկողությանն ներքո, ի լրումն նախորդ երեք օրվա 17 տանկերի, երեք ինքնագնաց հաուբիցների եւ 60 զրահապատ փոխադրամեքենաների:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am