Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նոր Խարբերդում չորս երիտասարդներ վիճել ու ծեծել են տանտիրոջը

Նոր Խարբերդում չորս երիտասարդներ վիճել ու ծեծել են տանտիրոջը

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Շենգավիթի բաժին ներկայացած քաղաքացին հաղորդում է տվել, որ Նոր Խարբերդի 15-րդ փողոցի բնակիչ ոմն Արտյոմ, երեք ընկերների հետ կոտրել է իր տան ապակին, վիճաբանել իր հետ, քաշել մազերից և ծեծի ենթարկել` պատճառելով վնասվածքներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, պարզվել է, որ Արտյոմը 1986թ. ծնված Արտյոմ Գ.-ն է, իսկ նրա ընկերներն են 1991թ. ծնված Գևորգ Թ.-ն և 1998թ. ծնված Արայիկ Խ.-ն, որոնք Նոր Խարբերդ Ա/Ը 14-րդ փողոցից բերման են ենթարկվել, իսկ 1994թ. ծնված Հովհաննես Հ.-ն ներկայացել է բաժին, որտեղ նրանք տվել են բացատրություններ: Կատարվում է քննություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am