Շախմատի աշխարհի առաջնությունում
10:23, 27 Ապրիլ 2015
ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի թիմային առաջնության նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը կխաղա Հնդկաստանի հետ:
Առաջնության ավարտից մեկ տուր առաջ միմյանց հետ կմրցեն հետևյալ զույգերը. Հնդկաստան-Հայաստան, Եգիպտոս-Ռուսաստան, Իսրայել-Հունգարիա, Ուկրաինա-ԱՄՆ, Կուբա-Չինաստան:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, 7 տուրից հետո առաջատարը Ուկրաինան է 17,5 միավորով: 17 միավոր ունի Չինաստանը, իսկ եռյակի վերջում Իսրայելի հավաքականն է 15 միավորով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում