Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

ՀՀ ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել արգենտինացի գործընկերոջը ցեղասպանությունների կանխարգելման պայքարի համար

ՀՀ ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել արգենտինացի գործընկերոջը 
ցեղասպանությունների կանխարգելման պայքարի համար

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 25-ին  հանդիպել է Արգենտինայի արտաքին գործերի և պաշտամունքի նախարար Հեկտոր Տիմերմանին, ով Հայաստան է ժամանել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եվ հասարակայնության հետ կապի վարչությունից, ՀՀ արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել արգենտինացի գործընկերոջը` Երևանում տեղի ունեցած ոգեկոչման միջոցառումներին մասնակցելու  համար։

Անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների օրակարգի տարբեր հարցերի, երկու երկրների խորհրդարանների միջև փոխգործակցությանը: Երկու նախարարներն ընդգծել են ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների դեմ պայքարում միջազգային հանրության ջանքերի միավորման կարևորությունը: Նալբանդյանը նաև կարևորել է
միջազգային հանրության միասնական ջանքերը` ցեղասպանությունների կանխարգելման գործում, ապա շնորհակալություն հայտնել Արգենտինային՝ մարտին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի նախաձեռնած՝ «Ցեղասպանության կանխարգելման» բանաձևը համահեղինակելու համար։

Հանդիպումից հետո Ծիծեռնակաբերդի հիշատակի պուրակում Հայաստանի և Արգենտինայի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը, Հեկտոր Թիմերմանը և Արգենտինայի Պատգամավորների պալատի առաջին փոխնախագահ Նորմա Աբդալա դե Մատարասոն եղևնի են տնկել Արգենտինայի նախկին Նախագահ Նեստոր Կարլոս Քիրշների հիշատակին՝ ի գնահատումն Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նրա ավանդի: Ծառատունկից հետո նախարար Նալբանդյանը կարևորել է Արգենտինայի կողմից դեռ 1994թ. Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը, ընդգծել հայ-արգենտինական հարաբերությունների բարձր մակարդակը՝ շեշտելով դրանց ամրապնդման գործում Արգենտինայի հայ համայնքի արժեքավոր դերակատարությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am