Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Լոս Անջելեսում 130,000 մարդ է մասնակցել Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Արդարության երթին»

Լոս Անջելեսում 130,000 մարդ է մասնակցել Ցեղասպանության 100-րդ տարելիցին 
նվիրված «Արդարության երթին»

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում աննախադեպ իրադարձությամբ ոգեկոչել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Օսմանյան կայսրությունում 1,5 միլիոն հայեր զանգվածային բնաջնջումից 100 տարի անց նրանց հարյուր հազարավոր ժառանգներն ապրիլի 24-ին դուրս էին եկել Լոս Անջելեսի փողոցներ ճանաչում և հատուցում պահանջելով իրենց նախնիների թափված արյան համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  ավելի քան  130,000 մարդ 10 կմ երկարությամբ «Արդարության քայլերթի» էին դուրս եկել՝ Հոլիվուդի Փոքր Հայաստանի շրջանից քայլելով մինչև Թուրքիայի հյուպատոսարան: Ցուցարարները կրել են «Ես ցեղասպանության վերապրածի ժառանգ եմ: 1915, այլևս երբեք» կարգախոսով ցուցապաստառներ, ցեղասպանության զոհերի դիմանկարները, բարձր և հպարտ ծածանել հայկական եռագույնը, ինչպես նաև այն պետությունների դրոշները, որոնք քաջություն են ունեցել ճանաչելու և դատապարտելու Հայոց ցեղասպանության իրականությունը:

«Մենք ունենք մեր մշակույթը, լեզուն, կրոնը և այն ամենը, ինչ շրջապատում է մեզ, սակայն դեռ բաց է խորը վերքը, որ ընտանիքներ են կոտորվել և մարդասպանը դեռ չի ընդունում իր հանցանքը»,- Glendale News-Press պարբերականի հետ զրույցում նշել է ցույցի մասնակիցներից Անդրեա Մարությանը Սան Դիեգոյից, ում հայ ընտանիքը և հարազատները նունպես սպանվել են ցեղասպանության ժամանակ:

Ցեղասպանության ժառանգներից բացի, նախադեպը չունեցող քայլերթին մասնակցել են տարբեր ազգերի ներկայացուցիչներ, այլ ազգերի համայնքների առաջնորդներ, ԱՄՆ Կոնգրեսի անդամներ, Կալիֆորնիայի խորհրդի ներկայացուցիչներ, քաղաքապետեր, հայկական դպրոցների աշակերտներն ու նրանց ծնողները, 100-րդ տարելիցի հանձնախմբի 19 կազմակերպությունների, ավանդական երեք կուսակցությունների, 62 հայրենակցական միությունների ներկայացուցիչներ:

Քայլարշավի մասնակցիները երթի ընթացքում կանգ են առել և ելույթ ունեցել CNN-ի շենքի դիմաց:

Նախաձեռնությունը կազմակերպել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման ԱՄՆ Արևմտյան ափի հանձնաժողովը: Այս տարի որոշվել է մեկտեղել երկու ամենամյա ակցիաներ` Հոլիվուդի Փոքր Հայաստանի շրջանից ամեն տարի մեկնարկող քայլարշավը և Հայ հեղափոխական դաշնակցության ամենամյա բողոքի ցույցը` Թուրքիայի հյուպատոսարանի դիմաց:

On April 24, 2015, 130,000 marchers participated in the March for Justice in Los Angeles, California, commemorating the Armenian Genocide's 100th anniversary. Exclusive areal footage provided by Horizon TV and Asbarez Newspaper

Posted by Karen Pogosyan on 24 Апрель 2015 г.

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am