Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ստամբուլում հիշատակի արարողությանը մասնակցել է նաև Սկաուտ Թուֆանկջյանը

Ստամբուլում հիշատակի արարողությանը մասնակցել է նաև Սկաուտ 
Թուֆանկջյանը

ՍՏԱՄԲՈՒԼ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի Սուլթան Ահմեդ հրապարակից հարյուրավոր հայեր Հայդարփաշա կայարանի մոտ հիշատակեցին Ցեղասպանությանը զոհ գնացած հայ մտավորականների հիշատակը: Նրանց թվում ԱՄՆ նախագահին լուսանկարելով  հայտնի Սկաուտ Թուֆանկջյանն է: «Այսօր այստեղ լինելն իրոք անբացատրելի մի զգացողություն է: Ես կարծում եմ, որ մեզ համար այսօր այստեղ՝ Ստամբուլում լինելն իրոք անչափ կարևոր է այն տեսանկյունից, որ այսպիսով մենք ցույց ենք տալիս, որ ոչնչացված, վերացած ժողովուրդ չենք: Միաժամանակ, կարևոր էր նաև անցնող օրերի ընթացքում լսելը, թե ինչպես են թուրքերն ու քրդերը խոսում այն մասին, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը հատկապես կենսական անհրաժեշտություն է հենց իրենց համար»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց արարողությանը մասնակցող հայտնի հայ լուսանկարիչ Սկաուտ Թուֆանկջյանը:

Արարողության անցկացման վայրի ընտրությունը պատահական չէր, քանի որ հենց Ստամբուլի եվրոպական հատվածից այստեղ էին բերել և այնուհետ երկրի խորքերն էին քշել հայ մտավորականներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Ստամբուլից, հայ մտավորականների նկարները ձեռքներին մասնակիցները նախ նստեցին կայարանի շենքի առջև, որից հետո մեկ առ մեկ հնչեցվեցին Ցեղասպանությանը զոհ գնացած հայ մտավորականների անունները: «Ոչնչացված աշխարհն անհնար է վերականգնել, սակայն ճանաչումը կթեթևացնի ցավը: Մենք կոչ ենք անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ներողություն խնդրել կատարվածի համար և փոխհատուցել» ,-իր ելույթում նշեց թուրք իրավապաշտպան Էրեն Քեսքինը:

Մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհված հայ մտավորականների հիշատակը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am