Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թուրքական բանակում սպանված հայ զինվորի գերեզմանին ծաղիկներ դրվեցին

Թուրքական բանակում սպանված հայ զինվորի գերեզմանին ծաղիկներ դրվեցին

ՍՏԱՄԲՈՒԼ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական բանակում սպանված հայազգի զինվոր Սևակ Բալըքչըի գերեզմանին մեծ թվով մարդիկ Հայոց ցեղասպանության տարելիցի օրը ծաղիկներ դրեցին: «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ, ամեն տարվա նման այս տարի ևս հոգևորականի մասնակցությամբ կայացած արարողությանն աղոթք հնչեցվեց և խունկ վառվեց:

Շիշլիի հայկական գերեզմանատանը հավաքվածները հույս հայտնեցին, որ Սևակի սպանության գործը կբացահայտվի և մեղավորները կստանան արժանի պատիժը: Արարողությանը ներկա էին Սևակի ծնողները, ինչպես նաև Հրանտ Դինքի այրին՝ Ռաքել Դինքը:

Հայազգի Սևակ Բալըքչըն սպանվել էր 2011 թվականի ապրիլի 24-ին, երբ պարտադիր զինծառայություն էր անցնում Սասունի զորամասերից մեկում: Նրա զորացրմանը մնացել էր ընդամենը 23 օր: Մարդասպանը` Քըվանչ Աղաօղլուն, դատարապարտվել էր 4,5 տարվա ազատազրկման, որից հանվել էր մինչ վճիռը նրան կալանքի տակ պահելու ժամկետը (մոտ 1,5 տարի): Այսպիսով, մարդասպանը ճաղերի հետևում է անցկացնելու ընդամենը 3 տարի: Սևակի սպանության գործով կողմնակալ և ոչ արդար դատավարությունը քննադատության է արժանացել ոչ միայն Սևակի ծնողների, այլ նաև թուրք իրավապաշտպանների և առաջադեմ գործիչների կողմից:

 



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am