Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանը հպարտ է Ֆրանսիայի հետ առանձնաշնորհյալ հարաբերություններ ունենալու համար. ՀՀ Նախագահ

Հայաստանը հպարտ է Ֆրանսիայի հետ առանձնաշնորհյալ հարաբերություններ 
ունենալու համար. ՀՀ Նախագահ

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ, ով Հայաստան է ժամանել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի արարողությանը մասնակցելու նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Սերժ Սարգսյանը ողջունել է Նախագահ Օլանդին և նշել, որ իր համար մեծ պատիվ է կրկին հյուրընկալել Ֆրանսիայի Նախագահին Հայաստանում, որտեղ նա անչափ սպասված ու սիրված հյուր է: Սերժ Սարգսյանն իր խոսքում շնորհակալությամբ է հիշել մեկ տարի առաջ Ֆրանսիայի Նախագահի հայտարարությունը՝ այս օրը Հայաստանում հայ ժողովրդի կողքին լինելու և ոգեկոչման միջոցառումներին մասնակցելու մասին:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը հպարտ է Ֆրանսիայի նման պետության հետ առանձնաշնորհյալ հարաբերություններ ունենալու համար, որի հիմքում այսպիսի քայլերն են: Նախագահը նշել է, որ շատ բարձր է գնահատում պարոն Օլանդի այսօրվա ելույթը և դրա միջոցով աշխարհին հղված նրա ուղերձները, առանց որոնց ոգեկոչման այսօրվա միջոցառումները լիարժեք չէին լինի:

Ֆրանսուա Օլանդն ընդգծել է, թե այնպիսի զգացողություն ունի, որ Երևանում պատմական իրադարձության մասնակցեց. պատմական, որովհետև 100-րդ տարելիցն էր Հայոց ցեղասպանության: Պատմական, որովհետև միջոցառման բոլոր մասնակիցները խաղաղության և հույսի ուղերձ հղեցին այն ազգերին, որոնք պատմության ընթացքում ճնշվել են ու դառնություններ կրել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am