Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Ռումինիայի խորհրդարանը կոչ է անում ապրիլի 24-ը հայտարարել ցեղասպանությունների օր

Ռումինիայի խորհրդարանը կոչ է անում ապրիլի 24-ը հայտարարել 
ցեղասպանությունների օր

ԲՈւԽԱՐԵՍՏ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 24-ին հայտարարություն է տարածել Ռումինիայի պատգամավորների պալատի մարդու իրավունքների հանձնաժողովը:

«Ապրիլի 24-ին լրանում է 1915թ. Թուրքիայի արեւելքում հայերի դեմ կոտորածի 100-րդ տարելիցը: Մարդկության դեմ այդ հանցագործությունը չպիտի մոռացվի, ինչպես ասում է Ֆրանցիսկոս պապը, որովհետեւ այն 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, եւ նախորդել է նացիստների եւ Ստալինի կողմից իրագործված այլ ցեղասպանություններին»,- ասվում է հայտարարության մեջ:

«Պատճառը, որ ամեն տարի պետք է ոգեկոչենք այս արգահատելի արարքը, հենց այն է, որ «չարի թաքցնումը կամ ժխտումը վերք է, որ շարունակում է արնահոսել, եթե չես վիրակապում»՝ ինպես հայտարարել է Հռոմի պապը ապրիլի 12-ին: Թեեւ Թուրքիան մինչեւ այժմ չի ճանաչել Ցեղասպանությունը, թուրքական կառավարության անդամները Թալեաթ փաշայի գլխավորությամբ այդ ժամանակ գաղտնիորեն գործի են գցել հայերի ոչնչացման ծրագիրը:

Ապրիլի 15-ին Եվրոպական Խորհրդարանը եվրոպական բոլոր մեծ կուսակցությունների աջակցությամբ ընդունեց ոգեկոչման վերաբերյալ որոշում, որը կոչ է անում Թուրքիային Հայոց ցեղասպանությունը ճանաչելու միջոցով Հայաստանի հետ հաշտության ուղի բացել: Առաջին անգամ Եվրոպական Խորհրդարանի որոշման միջոցով 1915-1917թթ. Օսմանյան կայսրության հայերի դեմ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները բնորոշվում են որպես ցեղասպանություն»,- ասվում է հայտարարության մեջ:

«Գտնում ենք, որ ինչպես որ Ռումինիայում հիշատակվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում հրեաների եւ գնչուների հոլոքոստը, եկել է ժամանակը Ռումինիայում նշելու նաեւ հայերի դեմ Ցեղասպանությունը, ներառյալ օրենսդրական նախաձեռնության ձեւով Ապրիլի 24-ը Մարդկության դեմ ցեղասպանության հիշողության օր հայտարարելու միջոցով»,- առաջարկում է Ռումինիայի պատգամավորների պալատի մարդու իրավունքների հանձնաժողովը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am