Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Որպես վերածնված ժողովուրդ՝ պարտավոր ենք համախմբվել և միասին հզորացնել մեր հայրենիքը. ՀՀ վարչապետ

Որպես վերածնված ժողովուրդ՝ պարտավոր ենք համախմբվել և միասին հզորացնել 
մեր հայրենիքը. ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետի ուղերձում ասված է.

«Սիրելի՜ հայրենակիցներ,

Այսօր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է: Օսմանյան Թուրքիայի իշխանություններն Առաջին աշխարհամարտի տարիներին ծրագրեցին և իրականացրեցին հրեշավոր ոճրագործություն: Այս օրերին աշխարհասփյուռ հայությունը և առաջադեմ մարդկությունը հիշում ու դատապարտում է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Մենք ոգեկոչում ենք մեր 1,5 միլիոն անմեղ զոհերին, վերհիշում նրանց տառապանքի ուղին ու խոնարհվում նրանց անմար հիշատակի առջև։ «Հիշում եմ և պահանջում» կարգախոսի ներքո աշխարհի բոլոր ծայրերում անցկացվում են Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ: Տարեցտարի ավելանում է Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող երկրների թիվը, ինչը խոսում է սերունդների առջև մարդկության պատասխանատվության մասին:

Այսօր մենք հիշում ենք նրանց, ովքեր վերապրեցին Մեծ եղեռնը, ովքեր անցնելով անմարդկային տառապանքներն ու պարտադրված արտագաղթը` իրենց մեջ ուժ գտան վերահաստատվելու մայր Հայաստանում և սփյուռքում ՝ վառ պահելով հայի ինքնությունն ու անունը: 

Երախտիքի խոսք եմ ցանկանում հղել բոլոր այն երկրներին, միջազգային կազմակերպություններին ու անհատներին, որոնք հայ ժողովրդի հետ միասին առ այսօր պայքարում են պատմական արդարության վերականգնման, ցեղասպանությունների դատապարտման ու կանխարգելման համար:

Հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին, որպես ցեղասպանություն վերապրած և վերածնված ժողովուրդ՝ պարտավոր ենք համախմբվել, միասին առաջ շարժվել, զարգացնել ու հզորացնել մեր հայրենիքը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am