Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Պետդուման կարող է հայտարարություն ընդունել Հայոց ցեղասպանության 100- րդ տարելիցի կապակցությամբ

Պետդուման կարող է հայտարարություն ընդունել Հայոց ցեղասպանության 100-
րդ տարելիցի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետդուման կարող Է ապրիլի 24-ին հայտարարություն ընդունել հայերի ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով ՌԻԱ Նովոստիին, լրագրողներին հայտնել Է Պետդումայի՝ ԱՊՀ-ի գործերի, եվրասիական ինտեգրացման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկին:

Նրա խոսքով՝ ԱՊՀ-ի գործերի կոմիտեն պատրաստում Է փաստաթղթի նախագիծ եւ մտադիր Է այն ներկայացնել պալատի քննարկմանը: «Ապրիլի 23-ին մենք կոմիտեի նիստ կգումարենք նախագծի շուրջ եւ այն կներկայացնենք Դումայի խորհրդի հաստատմանը: Առաջարկելու ենք հայտարարությունն ընդունել Պետդումայի ապրիլի 24-ի նիստում»,-ճշտել Է նա:

Հայտարարության նախագծում Պետդումային, մասնավորապես, առաջարկվելու Է «խորը ցավակցություն հայտնել եղբայրական Հայաստանին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, ինչպես նաեւ մյուս ժողովուրդներին, որոնք տուժել են Առաջին համաշխարհային պատերազմի շրջանի ողբերգական իրադարձությունների ընթացքում»,-ասել է պատգամավորը:

«Մենք գտնում ենք, որ պատմության դժվարին հարցերն անհրաժեշտ Է լուծել խաղաղ միջոցներով, այդ թվում՝ դիվանագիտական ջանքերով՝ հանուն մոլորակի վրա կայուն խաղաղության եւ անվտանգության հաստատման»,-նշել Է Լեոնիդ Սլուցկին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am