Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ-ում բարձրաձայնել է սիրիահայերին սպառնացող վտանգի մասին

Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ-ում բարձրաձայնել է սիրիահայերին սպառնացող 
վտանգի մասին

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական պետություն» ահաբեկչական բանդան սպառնալիք է ոչ միայն տարածաշրջանային, այլեւ համաշխարհային անվտանգության համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում, «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գործողությունների հետևանքով առաջացած լրջագույն խնդիրների հարցի քննարկման ժամանակ հայտարարել է «Բարգավաճ Հայաստան»  խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։

Իր ելույթում անդրադառնալով ահաբեկչական այդ կազմակերպության գործողությունների աղետալի  հետեւանքներին, ԲՀԿ խմբակցության պատգամավորը  նաև նշել է, որ Սիրիայում  ապրող հայերը թիրախ են «Իսլամական պետության» ահաբեկիչների համար նաեւ իրենց  ազգային եւ կրոնական պատկանելության առումով։ ԲՀԿ պատգամավորն իր ելույթում, մասնավորապես, ասել է. «Արդեն որերորդ  նստաշրջանն է մենք քննարկում ենք ՙԻսլամական պետություն՚ ահաբեկչական կազմակերպության անմարդկային գործողությունների հետեւանքները։ Ակնհայտ է, որ «Իսլամական պետությունը» սպառնալիք է  ոչ միայն տարածաշրջանային, այլ նաև միջազգային անվտանգության համար։ Մեր գործընկեր Ժան Մարի Բոկելն անդրադարձել է այդ  ահաբեկչական խմբի վայրագության  հետեւանքներից մեկին՝ փախստականների խնդրին, ինչը բավականին բարդ ու զգայուն  հարց է։ Պարոն  Բոկելն  անդրադարձել է հիմնականում սիրիական պրոբլեմին, քանզի մեր նախորդ  նիստերում մենք բազմիցս անդրադարձել ենք  Հյուսիսիային Իրաքում  տեռորիստական այդ բանդայի գործողություններին։ Այո, ՄԱԿ-ի տվյալներով` սիրիական  պատերազմի 4 տարիներին  ռազմական գործողություններին զոհ է դարձել 215 հազար մարդ, որից  11 հազարը՝ երեխաներ։ 2011թ-ի մարտի հակամարտությունից ի վեր՝  Սիրիայում շուրջ 6.8 միլիոն մարդ ստիպված է եղել լքել իր տանիքը։ Այն, ինչ այսօր կատարվում է Սիրիայի փախստականների հետ՝  ՙհումանիտար աղետ՚  բնորոշելը խիստ մեղմ ձեւակերպում է։        Սիրիական հակամարտության արդյունքում բազմաթիվ երեխաների բաժանել են  իրենց ընտանիքներից։ Մոտ 2 միլիոն երեխա աջակցության կարիք ունի Սիրիայում, եւ ավելի քան կես միլիոն  երեխա աջակցության կարիք ունի հարեւան երկրներում, որտեղ նրանք ապրում եմ հատուկ  ճամբարներում: Երեխաների տառապանքն անմարդկային գին է, որը նրանք վճարում են այս հակամարտության պատճառով։

Հարգելի գործընկերներ, Սիրիայում իմ երկիր ունի ամենակայուն եւ  ազդեցիկ համայնքներից մեկը, որը եւս մեծապես տուժեց սիրիական հակամարտության արդյունքում։ Սիրիահայերը, ինչպես և երկրի մյուս բոլոր բնակիչները, իրենց վրա զգում են սոցիալ-տնտեսական աղետալի վիճակի հետևանքներն ու զրկանքները: Անցած տարի անմարդկային հարձակման թիրախ դարձան Քեսաբի հայերը, իսկ սեպտեմբերին ահաբեկիչները պայթեցրին Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին: Հաշվի առնելով «Իսլամական պետության» զինյալների հաշվեհարդարները քրիստոնյաների հանդեպ` ակնհայտ է, որ իմ հայրենակիցներին  վտանգ է սպառնում նաեւ իրենց ազգության եւ կրոնի պատճառով: Հայաստանն արդեն ընդունել է ավելի քան տասը հազար փախստական Սիրիայից եւ, բնականաբար,  պատրաստ է շարունակել ընդունելու մեր հայրենակիցներին։

Մինդեռ, Սիրիայի քաղաքացիական պատերազմով սկիզբ առած քաոսի վերջը  չի երևում։

«Վերաբնակեցումը որպես համերաշխության գործիք» վերտառությամբ իր այս զեկույցում մեր գործընկերը  կոնկրետ  քայլեր է առաջարկում սիրիացի փախստականների խնդիրները համակարգելու ու լուծումներ տալու համար։ Բայց  քանի դեռ արմատախիլ չի արված հիմնական չարիքը,  հետեւանքների դեմ պայքարն ամեն օր ու ամեն ժամ անասելի ջանքեր է պահանջելու»։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am