Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արփինե Հովհաննիսյանը ԵԽԽՎ-ում կոչ է արել փախստականների հարցում ավելի հավասարակշռված քաղաքականություն վարել

Արփինե Հովհաննիսյանը ԵԽԽՎ-ում կոչ է արել փախստականների հարցում 
ավելի հավասարակշռված քաղաքականություն վարել

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը վեհաժողովի հերթական նիստի ընթացքում ելույթ է ունեցել՝ անդրադառնալով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործողությունների հետևանքներին: «Արմենպրես»-ը ներկայացնում է պատգամավորի ելույթն ամբողջությամբ:

«Հարգելի՛ գործընկերներ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել  այս հարցը բարձրացնելու և մեր ուշադրությունը սիրիացի փախստականների շուրջ առաջացած իրավիճակի վրա սևեռելու համար:

Այս օրերին՝ հատկապես Լիբիայից դեպի իտալական ափեր ուղևորվող նավերի ողբերգական խորտակումից հետո, Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի փախստականների և ներգաղթյալների հարցը դարձել է թեժ քննարկումների առարկա: Կոչ է արվում ապաստան տրամադրել բոլոր ներգաղթյալներին և փախստականներին, բայց նաև հնչում են կոչեր կանխարգելիչ միջոցները ուժեղացնելու վերաբերյալ: Թեև երկու մոտեցումներն էլ վիճահարույց են, այնուամենայնիվ, երկրորդը պահանջում է ավելի մեծ ուշադրություն: Մենք Արևմուտքում մտածել ենք, որ մարդասիրական ճգնաժամերի ժամանակ գործում ենք ամենամարդասիրական եղանակով՝ անտեսելով հարցի թաքնված կողմը. ոչ բոլոր փախստականներն են վայրագությունների զոհ և մեր ափերում ապաստան փնտրող փախստականներից ոչ բոլորն են մտադիր ընդունել մեր արժեքները և ինտեգրվել մեր հասարակություններին:

Նախևառաջ, մենք չպետք է ենթադրենք, որ պատերազմական գոտուց եկող և Եվրոպայում ապաստան հայցող ցանկացած անձ անմեղ զոհ է:

Ինչպես անցած շաբաթ ընդգծել է «Արտաքին քաղաքականություն» ամսագիրը, իտալական իշխանությունները վարվում են ծայրահեղ անհետևողական՝ թույլատրելով Լիբիայից եկող փախստականներին շարժվել հյուսիս կամ մուտք գործել երկիր առանց ստուգումների, գրանցման կամ անվտանգության ցանկացած այլ ընթացակարգերի: Ինչպես նշում է պարբերականը, ապաստան հայցողներից շատերը կարող են լինել կամ իրականում կրոնական մոլեռանդներ են կամ նույնիսկ հնարավոր կամ ակտիվ ահաբեկիչներ, որոնք մտադիր են տեղափոխվել և հաստատվել Եվրոպայում: Նույն պարբերականի ներկայացրած հաշվարկների համաձայն՝ շատ ջիհադիստներ այստեղ՝ Եվրոպայում, հաստատվել են նույն ուղիներով՝ Լիբիայից, Թուրքիայից և այլն:

Շվեդիան, Գերմանիան, Հունաստանը, Իտալիան և Ֆրանսիան երկրներ են, որոնք ընդունում են հազարավոր փախստականներ՝ մտածելով, որ գործում են մարդասիրաբար, սակայն չեն էլ կասկածում, որ մտնում են վտանգավոր խաղի մեջ:

Ի հակադրումն, Հայաստանը՝ բարդ տնտեսական իրավիճակում գտնվող փոքր պետությունը, ընդունել է ավելի քան 10 հազար սիրիացի փախստականներ՝ մեծամասամբ քրիստոնյաներ, որոնք կորցրել են ամեն ինչ` Հալեպից մինչև Իդլիբ, Քեսաբից մինչև Դեր Զոր «Իսլամական պետության» գործողությունների հետևանքով: Հայստանը նաև բացել է իր դռները Իրաքում շարունակվող եզդիների ցեղասպանության զոհերի համար: Սակայն ոչ ոք չի խոսում իմ երկրին աջակցություն ցույց տալու մասին, որպեսզի այն կարողանա հաղթահարել այն իրական փախստականների հոսքի հետևանքով առաջացած խնդիրները, որոնք Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Քաթարի կողմից Միջագետքի բնիկների դեմ իրականացվող ցեղասպան պատերազմի զոհերն են: 

Եթե մենք մտահոգված են սիրիացի փախստականների ճակատագրով, պետք է պահանջեք Թուրքիայի նման երկրներին, որոնց միջամտողական և կործանարար քաղաքականությունն է առաջին հերթին առաջացրել այս ներհոսքը, վերցնել պատասխանատվություն և հյուընկալել իրենց եղբայրական սունի փախստականներին:

Կարծում եմ՝ մեզ անհրաժեշտ է փախստականների վերաբերյալ ավելի հավասարակշռված քաղաքականություն: Եվրոպան չպետք է ընդունի Միջին Արևելքի բոլոր փախստականներին ամբողջ ծավալով և առանց վերահսկողության, անհրաժեշտ է մասնագիտորեն սահմանել բարձր նշաձող բոլորի համար: Եվրոպայում սիրիացի փախստականների գոյություն ունեցող քանակը և երբեք չվերջացող հոսքը իրական սպառնալիք են, որը մենք ի վիճակ չենք վերահսկել: Փախստականների չտարբերակված համայնքների, ծովում հնարավոր կասկածյալների վերահակողությունը անիրագործելի խնդիր է: Ապագա մշակույթային ինտերգրման հարցը ևս պետք է հաշվի առնել: Մարդասիրության եվրոպական արժեքների հիման վրա բոլոր փախստականների չվերահսկված և հապճեպ հյուրընկալումը սպառնալիք է այդ արժեքների և հենց մարդկության համար ինքնին: Շնորհակալություն»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am