Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նյու Յորք նահանգում ապրիլի 24-ը հռչակվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր

Նյու Յորք նահանգում ապրիլի 24-ը հռչակվել է Հայոց ցեղասպանության զոհերի 
հիշատակի օր

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Նյու Յորք նահանգի նահանգապետ Էնդրյու Քուոմոն ապրիլի 21-ին հայտարարություն է ստորագրել, որով 2015 թվականի ապրիլի 24-ը նահանգում հռչակվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին տեղեկացնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը:

Նման քայլով Նյու Յորք նահանգը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: «Այս տարի լրանում է ողբերգական իրադարձությունների 100-րդ տարելիցը, որի ժամանակ 1915 թվականի ապրիլի 24-ին հարյուրավոր հայ հոգևոր առաջնորդներ, մտավորականներ և ականավոր անձիք բերման ենթարկվեցին և բանտարկվեցին Կոստանդնուպոլսում` նշանավորելով Օսմանյան կայսրությունում 1.5 մլն հայերի սպանությունների, բանտակրությունների և աքսորի ութամյա ժամանակաշրջանի սկիզբը»,- ասվում է հայտարարության մեջ:

Հայոց ցեղասպանությունը ճանաչել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը եւ այլն: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շատ պետություններ. առաջինը պաշտոնապես ընդունել է Ուրուգվայը 1965 թ-ին: Նրան հետեւել են Ֆրանսիան, Իտալիան, Բելգիան, Նիդեռլանդները, Շվեյցարիան, Շվեդիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսը, Լիբանանը, Արգենտինան (2 օրենք, 5 բանաձեւ), Վենեսուելան, Չիլին, Կանադան, Վատիկանը: Ինչպես նաև Միացյալ Նահանգների մոտ 42 նահանգ, այդ թվում` Նյու Յորք նահանգը:

Լուսանկարը`  wikipedia


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am