Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Իրանն ու Ադրբեջանը պաշտպանության ոլորտի հանձնաժողով կստեղծեն

Իրանն ու Ադրբեջանը պաշտպանության  ոլորտի հանձնաժողով կստեղծեն

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաշվի առնելով Իրանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների բարձր մակարդակն՝ Իրանի պաշտպանության նախարար Հուսեյն Դեհղանի այցը Բաքու ավելի կամրապնդի երկու երկրների միջեւ ռազմավարական համագործակցությունը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով report.az լրատվական կայքը, հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Թաք Այինը` մեկնաբանելով Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրավերով Իրանի ՊՆ ղեկավարի ապրիլի 20-21-ին Ադրբեջան կատարած այցը:

Դեսպանը հայտնել է, որ այցի ընթացքում որոշում է ընդունվել երկու երկրների միջեւ պաշտպանական ոլորտում համատեղ հանձնաժողով ստեղծելու մասին:

«Հանձնաժողովը ղեկավարելու են Իրանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարները: Հաննձաժողովի հիմնական գործառույթը հանդիսանալու է պաշտպանական ոլորտում երկու երկրների միջեւ առաջարկությունների քննարկումը», - ասել է իրանցի դեսպանը:

Նա հավելել է, որ Հ.Դեհղանի Բաքու այցի կարեւոր հարցերից մեկն էլ անվտանգության հարցերի քննարկումն էր:

«Կարծիքներ են փոխանակվել ահաբեկչական կազմակերպությունների դեմ, ինչպիսին է «Իսլամական պետություն» խմբավորումը, պայքարի շուրջ: Որոշվել է պայմաններ ստեղծել արմատականության դեմ պայքարի գծով համատեղ քայլեր իրականացնելու համար», -նշել է դեսպանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am