Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայաստանի տնտեսական ակտիվությունը առաջին եռամսյակում աճել է 2.5 տոկոսով

Հայաստանի տնտեսական ակտիվությունը առաջին եռամսյակում աճել է 2.5 
տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2015 թվականի առաջին եռամսյակի դրությամբ 2.5 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Անկում են գրանցել առևտրի շրջանառության, էլեկտրաէներգիայի արտադրության, արտաքին առևտրաշրջանառության ոլորտները, արտահանման ու ներմուծման ծավալները:

Շինարարության ծավալը կրկին աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 0.8 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում հունվար-մարտի ցուցանիշը 12.6 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: 2014թ. նախորդ տարվա համեմատ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 3.9 տոկոսով, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝  4.5 տոկոսով: Արդյունաբերական արտադրանքի ծավալը աճել է 3 տոկոսով` կազմելով 288 մլրդ 738.2 մլն դրամ:

Առեւտրի շրջանառությունը նվազել է 6.3 տոկոսով: Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 10.3 տոկոսով: Արտաքին ապրանքաշրջանառության ծավալների, արտահանման ու ներմուծման ցուցանիշները հունվար-մարտ ամիսներին ոչ ամբողջական են` պայմանավորված ԵՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ցուցանիշների ոչ ամբողջական հավաքագրմամբ: Ներկայիս ցուցանիշներով` 2014թ. հունվար-մարտի համեմատ արտաքին ապրանքաշրջանառության ծավալները ընթացիկ տարվա առաջին եռամսյակին նվազել են 28.5 տոկոսով, արտահանումը նվազել է 23.1 տոկոսով, իսկ ներմուծումը` 30.5 տոկոսով: Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-մարտին եղել է 477.26:

Բոլոր բացարձակ ցուցանիշները ներկայացված են ընթացիկ գներով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am