Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Ուկրաինայից փախստականների թիվը գերազանցել է 800 հազարը. ՄԱԿ

Ուկրաինայից փախստականների թիվը գերազանցել է 800 հազարը. ՄԱԿ

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դոնբասում հակամարտության սկսվելուց հետո հարեւան երկրներ փախած ուկրաինացիների թիվը գերազանցել է 800 հազարը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդվում է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչության՝ ապրիլի 20-ին հրապարակված զեկույցում: Դրանում նշվում է, որ մեկ շաբաթվա ընթացքում փախստականների թիվն աճել է 23,6 հազարով:

«ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչության տվյալների համաձայն՝ ապրիլի 16-ի դրությամբ 800 հազար 961 ուկրաինացիներ ապաստան ստանալու, հարեւան երկրներում կեցության կամ օրինական այլ կարգավիճակի թույլտվության դիմում են ներկայացրել»,- ասված է փաստաթղթում: Դրանում ճշտվում է, որ գրեթե 660 հազար մարդ պաշտոնապես գրանցվել է Ռուսաստանում, եւս 81 հազարը՝ Բելառուսում:

Դոնբասից Ուկրաինայի այլ տարածաշրջաններ փախած անձանց թիվը ապրիլի 15-ի դրությամբ հասել է 1 մլն 228 հազարի: «Դա մոտավորապես 15 հազարով ավելի է, քան մեկ շաբաթ առաջ»,- ընդգծում են ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչությունում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am