Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Լաս Վեգասում բացվել է ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակ

Լաս Վեգասում բացվել է ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակ

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարյուրավոր ամերիկահայեր, ամերիկացի և հայազգի քաղաքական գործիչներ ապրիլի 18-ին Լաս Վեգասում մասնակցել են ՀՀ պատվավոր հյուպատոսիˋ ԱՄՆ-ում առաջին գրասենյակի բացման հանդիսավոր արարողությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ըˋ վկայակոչելով reviewjournal.com կայքը, նոր հյուպատոսական գրասենյակը կգործի Լոս Անջելեսում գտնվող Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսարանի հետ համատեղ: 

Լաս Վեգասի ՀՀ պատվավոր հյուպատոս Ատրուշան-Էնդի Արմենյանի խոսքովˋ գրասենյակը կծառայի որպես մշակութային կենտրոն տեղի մոտ 20 հազար հայերի համար, ինչպես նաև մուտքի վիզայի և անձնագրային ծառայություններ կմատուցի հայերին և ամերիկացիներին: «Սա մեծ ձեռքբերում է մեզ համար, այն նաև կնպաստի Հարավային Նևադայի զարգացմանը և աճին»,- ասել է Արմենյաննˋ ընդգծելով, որ ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակի բացումը խորհրդանշական կերպով տեղի է ունենում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից մեկ շաբաթ առաջ: «Այն (ցեղասպանությունը) շատ մարդկանց է այստեղ բերել կյանքը նորովի սկսելու հույսով»,- ասել է ՀՀ պատվավոր հյուպատոսը: 

Ավելի վաղ, Նևադայի նահանգապետ Բրայան Սանդովալը հռչակագիր էր ընդունել, որով ապրիլի 19-26-ը հռչակել է Հայոց ցեղասպանության հիշատակի օրեր: Իսկ ապրիլի 24-ին Լաս Վեգասի Հայ-ամերիկյան մշակութային միությունը հիմնարկեքի արարողություն կկազմակերպի Հայոց ցեղասպանության հուշարձանի համար: «Կարևոր է, որ մեր համայնքը և համընդհանուր հասարակությունն իմանան այս պատմությունը: Մենք շատ շնորհակալ ենք Նևադա նահանգին մեզ հույս ու հնարավորություն տալու համար»,- ասել է Արմենյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am