Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Զվարթնոց» արգելոց-թանգարանում բացվել է Ախթամարի Սբ Խաչ եկեղեցու հիմնադրման 1100-ամյակին նվիրված ցուցահանդես

«Զվարթնոց» արգելոց-թանգարանում բացվել է Ախթամարի Սբ Խաչ եկեղեցու հիմնադրման 1100-ամյակին նվիրված ցուցահանդես

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը՝ ապրիլի 18-ին՝ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում, բացվել է Ախթամարի Սբ Խաչ եկեղեցու հիմնադրման 1100-ամյա հոբելյանին նվիրված «Հարատևող հիշողություն» խորագրով լուսանկարներ իցուցահանդես: Միջոցառումը կազմակերպվել է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի համատեղ ուժերով, որոնց աջակցել է նաև ֆեյսբուքյան «Էթնոս» էջը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսի բացման խոսքով հանդես եկան «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար Արմեն Աբգարյանը և գիտահետազոտական բաժնի վարիչ Կարինե Բազեյանը: Ա. Աբգարյանը ներկայացրեց Սբ Խաչի հետ կապված պատմական իրադարձությունները՝ նշելով. «Սբ Խաչը սոսկ հոգևոր կառույց չէր, այլ Հայաստանը փոթորկող իրադարձությունների ղեկավարման կենտրոն»:

Կարինե  Բազեյանի խոսքով՝ ցուցադրությունն ընդգծումէ Սբ Խաչի ճարտարապետական արժեքը. «Ախթամարի Սբ Խաչը ճարտարապետական գոհարէ, որը բացառիկ նշանակություն ունի միջնադարյան հայկական ճարտարապետության մեջ: Մյուս բոլոր եկեղեցիներից տարբերվում է ներքին ու արտաքին հարդարանքով, նրազարդաքանդակներում հոգևորի հետ տեսնում ենք նաև աշխարհիկ շատ թեմաներ, որոնք այլ հուշարձաններում չենք հանդիպում»,-ընդգծեց Կ. Բազեյանը:

Ցուցադրությունը բացվել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչների հրաշալի կատարմամբ: «Հարատևող հիշողություն» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը ներկայացնում է Սբ Խաչի պատմաճարտարապետական նկարագրի վաղ շրջանի դրսևորումները. Արևմտյան Հայաստանի քարտեզը, արխիվային հին լուսանկարներ, որոնցից մեկն արված է 1895թ.-ին և պատմումէ Սբ Խաչում կատարված պատարագի մասին: Ներկայացված են նաև Սբ Խաչը մինչև վերականգնումը և դրանից հետո, եկեղեցու մանրանկարչությունը, որմնանկարները, հուշարձանի շրջակա կառույցների լուսանկարներ: Ցուցադրված են նաև եկեղեցու և Հայոց ցեղասպանության մասին պատմող գրեքեր, դրանցից ուշագրավը 1907թ. լույս տեսած «Գ. Ստարցևի Արյունոտ օրերը Կովկասում» և Ա. Իսոյանի «Սև Գիրքը»-ն են. վերջինը ներկայացնում  է Հայոց ցեղասպանության մասին հայտնի օտարերկրացիների վկայությունները:

Ցուցահանդեսի նպատակն է Աղթամարի Սբ  Խաչ եկեղեցին ներկայացնել որպես միջնադարյան Հայաստանի եզակի ճարտարապետական հուշարձան և համաշխարհային մշակութային ժառանգության մաս:

Ցուցադրությունն ուղեկցվել է Կոմիտասի մշակմամբ և Րաֆֆու խոսքերով գրված «Ձայն տուր ով Ծովակ» ստեղծագործությամբ:

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am