Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Ֆորսաժ 7»-ը կինովարձույթում հայտնվելուց 17 օր անց ռեկորդ է սահմանել

«Ֆորսաժ 7»-ը կինովարձույթում հայտնվելուց 17 օր անց  ռեկորդ է սահմանել

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեժիսոր Ջեյմս Վանի «Ֆորսաժ 7» մարտաֆիլմը նոր ռեկորդ է սահմանել կինովարձույթում հայտնվելուց ընդամենը 17 օր անց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը՝ վկայակոչելով The Hollywood reporter-ը,  «Ֆորսաժ-7» ֆիլմը 1 մլրդ դոլար է հավաքել վարձույթում հայտնվելուց 17 օր անց:

Այս արդյունքը նոր ռեկորդ է համարվում, քանի որ նման արդյունքի նախկինում հասել էին «Ավատար» և «Հարի Փոթերը և մահվան շնորհները» ֆիլմերը, սակայն  նման հաջողության այդ ֆիլմերը հասել են կինովարձույթում հայտնվելուց 19 օրում:

Բացի այդ, «Ֆորսաժ 7»-ը դարձել է Universal ստուդիայի միակ ֆիլմը, որը կարողացել է 1 միլիարդ դոլար հավաքել:

«Ֆորսաժ 7» ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում կայացել է ապրիլի 10-ին: Ֆիլմի նկարահանման ընդհանուր բյուջեն կազմել է 250 միլիոլ դոլար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am