Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իրանը փորձելու է համաձայնության հասնել միջուկային ծրագրի հարցում

Իրանը փորձելու է համաձայնության հասնել միջուկային ծրագրի հարցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը կատարելու է իր միջազգային պարտավորությունները միջուկային էներգետիկայի զարգացման հարցում և շարունակելու է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները՝ վերջնական համաձայնության հասնելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանին՝ բանակի օրվա կապակցությամբ հանդիսավոր երթի մեկնարկից առաջ ունեցած ելույթում:

«Մենք կատարելու ենք մեր միջազգային պարտավորությունները միջուկային էներգետիկայի զարգացման հարցում և կձգտենք համաձայնության հասնել միջուկային ծրագրի հարցում»,- հայտարարել է Ռոուհանին:

Իրանի նախագահը շնորհավորել է զինծառայողներին բանակի օրվա կապակցությամբ՝ ընդգծելով, որ իրանական բանակը տարածաշրջանում անվտանգության ապահովման երաշխավորներից մեկն է: «Մեր բանակը տարածաշրջանում ամենախոշորն է, սակայն նրա միակ նպատակը անվտանգության ապահովումն է, այլ ոչ թե անզեն բնակչության նկատմամբ ագրեսիան: Իրանն այս առումով օրինակ է ծառայում այլ երկրների համար»,- ասել է Ռոուհանին:

Իրանի նախագահն անդրադարձել է Սաուդյան Արաբիայի և նրա գլխավորած միջազգային կոալիցիայի կողմից Եմենում օդային հարվածներ հասցնելու հանգամանքին: Նա քննադատել է այդ երևույթը՝ ընդգծելով, որ այդ ավիահարվածները բերում են միայն կործանում ու տառապանք, դրանց հետևանքով զոհվում են անմեղ երեխաներ և կանայք: Նա նաև կոչով դիմել է Սիրիայում և Իրաքում ահաբեկիչներին ֆինանսական աջակցություն ցույց տվող պետություններին: «Ատելության արմատները, որոնք դուք ցանկանում եք դնել մարդկանց սրտերում, վաղ թե ուշ շուռ են գալու ձեր դեմ»,- հայտարարել է Իրանի նախագահը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am