Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Գերմանիայի նախագահն ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանությունը կարող է կոչել իր անունով. Tagesspiegel

Գերմանիայի նախագահն ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանությունը կարող է կոչել իր 
անունով. Tagesspiegel

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Յոահիմ Գաուկը եկող շաբաթ կարող է Հայոց ցեղասպանությունն անվանել իր անունով: «Արմենպրես»-ի փոխանցմամբˋ այս մասին գրում է  գերմանական Der Tagesspiegel թերթը, հավելելով, որ Գերմանիայի նախագահի այս քայլը կարող է պատիվ չբերել գերմանական կառավարությանը, որն ամեն կերպ ցանկանում է խուսափել «ցեղասպանություն» բառից:

Արդյո՞ք նախագահ Գաուկը կարտասանի բառը, որից մեծ կոալիցիան ցանկանում է խուսափելˋ ՆԱՏՕ-ի գործընկեր Թուրքիայի հետ հարաբերություններից ելնելով: Օսմանյան կայսրությունում 1915 թվականին իրականացված Հայոց ցեղասպանությունը որպես ցեղասպանություն սահմանելու հարցը շաբաթներ շարունակ բանավեճի առարկա է եղել  Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ԳՍԴԿ) և աջակողմյանների ու կենտրոնականների դաշինքի միջև: Կանցլերի գրասենյակի և Արտաքին գործերի նախարարության ճնշման ներքո «ցեղասպանություն» բառը հանվել էր Բունթեսթագում ներկայացվելիք նոր բանաձևից:

Գերմանիայի քրիստոնեական եկեղեցիների  հրավերովˋ Գաուկը մասնակցելու է  ապրիլի 23-ին Բեռլինի մայր տաճարում անցկացվող հայերի, ասորիների և հույների պատարագին` դառնալով Գերմանիայի առաջին նախագահը, ով մասնակցելու է Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողությանը: Պատարագից հետո Գերմանիայի նախագահը հանդես է գալու ելույթով: Կոալիցիան հրավերի ընդունումն արդեն իսկ նշան է համարում, որ Գերմանիայի նախագահը կարտասանի ցեղասպանությունը բառը:

Քրիստոնեադեմոկրատական միության անդամ Էրիկա Շթայնբախը Der Tagesspiegel-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունն իր անունով չկոչելը «նվաստացուցիչ» կլինի և կվտանգի Մարդու իրավունքների ուղղությամբ Գերմանիայի վարած քաղաքականությունը:

Կառավարության դիրքորոշման հետ համաիտ չէ նաև ԳՍԴԿ Մարդու իրավունքների քաղաքականության խոսնակ Ֆրանկ Շվաբեն:  «Գերմանական կառավարությունը պետք է ի զորու լինի հստակ անուն տալու Հայոց ցեղասպանությանը: Հակառակ դեպքում, մենք մեզ զրկում ենք ներկա և ապագա ցեղասպանություններն այդպես սահմանելու հնարավորությունից»,- ասել է նա:

Լուսանկարը` wikipedia


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am