Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Մարսելի քաղաքապետարանի շենքի ճակատին բացվել են Ցեղասպանության 100- րդ տարելիցին նվիրված պաստառներ

Մարսելի քաղաքապետարանի շենքի ճակատին բացվել են Ցեղասպանության 100-
րդ տարելիցին նվիրված պաստառներ

ՄԱՐՍԵԼ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարսելի քաղաքապետարանի շենքի ճակատին բացվել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված երկու հսկա պաստառներ, որոնց վրա պատկերված են անմոռուկներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Nouvelles d`Armenie-ն, պաստառների բացման արարողությանը ներկա են եղել Մարսելի քաղաքապետ Ժան Կլոդ Գոդենը, Նիսի քաղաքապետ Քրիստիան Էստրոսին, Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն, Եվրախորհրդարանի պատգամավոր Ռենո Մուսելիեն, Մարսելի քաղաքապետի տեղակալ Դիդյե Փարաքյանը և այլք:

Իր ելույթում Ժան Կլոդ Գոդենը հիշեցրել է, որ եղել է այն գործիչների թվում, ովքեր պայքարել են Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելու համար, ինչն էլ տեղի է ունեցել 2001 թվականին: Նա նաև անդրադարձել է Վալերի Բուայեի ներկայացրած Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին և կոչ արել շարունակել պայքարը Ֆրանսիայի սահմանադրությանը համապատասխանող նոր օրենքի ընդունման համար: Գոդենը նաև կոչ է արել Թուրքիային՝ թարմացնել հիշողությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Մարսելի քաղաքապետի այս կոչին հետևել են ներկաների բուռն ծափահարությունները: Առաջիկա մեկ ամսվա ընթացքում Մարսելը կլինի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը խորհրդանշող գույներով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am