Երևանյան բեսթսելեր 3/8. Վարկանիշային աղյուսակում նոր գրքեր են հայտնվել
ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է ֆրանսահայ հանրահայտ կինոռեժիսոր Անրի Վեռնոյի ինքնակենսագրական «Մայրիկ» գիրքը: Այն հուզիչ պատում է ճակատագրի բերումով Ֆրանսիայում ապաստանած հայ ընտանիքի մասին: Անծանոթ աշխարհի անտարբերության և սառնության օղակում մի բուռ մարդիկ ապավինում են իրենց անսահման աշխատասիրությանը և բարությանը՝ դրանով իսկ նվաճելով վերապրելու իրենց իրավունքը:
Գրիգոր Նարեկացու` «Զանգակ» հրատարակչության լույս ընծայած «Մատյան ողբերգության.
Անտուան դը Սենտ Էկզյուպերիի «Փոքրիկ իշխանը» ստեղծագործությ
Խուլիո Կորտասարի «Այստեղ և հիմա» ժողովածուն չորրորդն է: Կորտասարը մահվանից ոչ շատ առաջ անձամբ է կազմել այս շարքը՝ ներառելով տարբեր տարիներին գրված պատմվածքներ՝ ըստ թեմատիկ ընդհանրության: Մարդու իրավունքների ոտնահարման դեմ պայքարի ակտիվ մասնակիցը լինելով՝ Կորտասարը չէր կարող անտարբեր մնալ Արգենտինայում իշխող բռնատիրության (1976-1983) և առհասարակ բռնության հանդեպ: Այն առաջին անգամ է ընդգրկվում ցանկում:
Նարեկացու` «Նաիրի» հրատարակչության լույս ընծայած «Մատյան ողբերգության»
Գաբրիել Գարսիա Մարկեսի «100
Գաբրիել Գարսիա Մարկեսի «
Փորձառու օրենսդիր եւ քաղաքական գործիչ, երջանկահիշատակ Վահան
Բեսթսելերը եզրափակում է Արտավազդ Եղիազարյանի «Քաղաքը լուսնի տակ» գիրքը: Արտավազդ Եղիազարյանի ձեռագրի հատկանշական կողմն արտաքուստ թեթև ու անչար հումորն է: Բայց այդ հումորը, համադրվելով սուր դիտողականության ու պատումի անսեթևեթ ոճի հետ՝ օգնում է գրողին ստեղծել կոլորիտային կերպարներ և նրանց միջոցով վեր հանել մեր իրականության պատկերը: Ընդ որում՝ նրա պատմվածքներին բնորոշ ինքնահեգնանքը չի խանգարում բարձրացնել նաև հասարակական-քաղաքական կարևոր հարցադրումներ: Այն առաջին անգամ է ընդգրկվում ցանկում:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Էդիթ Պրինտ» (57-70-09), «Նարեկ» (51-91-36) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ | Քանակ | |
1 | +2 |
Անրի Վեռնոյ «Մայրիկ» |
Ար Էդիթ | 36 | |
2 | * |
Գրիգոր Նարեկացի «Մատյան ողբերգության.Տաղեր» |
Զանգակ | 19 | |
3 | -2 |
Անտուան դը Սենտ Էկզյուպերի «Փոքրիկ իշխանը» |
Անտարես | 19 | |
4 | նոր |
Խուլիո Կորտասարի «Այստեղ և հիմա» |
Անտարես | 19 | |
5 | * |
Գրիգոր Նարեկացի «Մատյան ողբերգության» |
Նաիրի | 18 | |
6 | +3 |
Գաբրիել Գարսիա Մարկեսի «100 տարվա մենություն» |
Բուկինիստ | 13 | |
7 | +1 |
Գաբրիել Գարսիա Մարկեսի «Նահապետի աշունը» |
Բուկինիստ | 11 | |
8 | * |
Ֆյոդոր Դոստոևսկու «Պատմվածքներ» |
Բուկինիստ | 10 | |
9 | -4 |
Վահան Հովհաննիսյան «Մանդիլիոն» |
Անտարես | 10 | |
10 | նոր |
Արտավազդ Եղիազարյանի «Քաղաքը լուսնի տակ» |
Անտարես | 8 |
Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում