Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

ԱԺ-ում քննարկել են Հայաստան-Գերմանիա խորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցեր

ԱԺ-ում քննարկել են Հայաստան-Գերմանիա խորհրդարանական 
համագործակցությանը վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն ապրիլի 16-ին հանդիպել է Կոնրադ Ադենաուեր «Քաղաքական երկխոսություն. Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի տնօրեն Ջանան Աթիլգանի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ լրագրող, Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի գնահատող Սիլվիա Շթոբեռը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հիմադրամի տնօրեն Ջանան Աթիլգանը ներկայացրել է հիմնադրամի ծրագրերը եւ դրանցում առաջարկել խորհրդարանականների մասնակցությունը եւ աջակցությունը:

Սիլվիա Շթոբեռը՝ որպես լրագրող, հետաքրքրվել է տարածաշրջանային իրավիճակով, Հայաստան-Եվրամիություն հարաբերություններով, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի մասնակցությունից եւ դերակատարությունից եւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներից ու դրանց արձագանքներից:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ Գերմանիայի եւ Հայաստանի միջեւ խորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցեր: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am