Քաղաքականություն

Էթյեն Մահչուփյանն անհնար է համարում հայերի հետ կատարվածը Ցեղասպանություն չանվանելը

2 րոպեի ընթերցում

Էթյեն Մահչուփյանն անհնար է համարում հայերի հետ կատարվածը Ցեղասպանություն չանվանելը

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական, պոլսահայ մտավորական Էթյեն Մահչուփյանը հերթական անգամ իր հարցազրույցում ասել է, որ հայերի հետ կատարվածը ցեղասպանություն է եղել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական T24.com.tr-ը, անդրադառնալով Հռոմի պապի հայտարարությանը`Մահչուփյանը նշել է. «Վատիկանն իր վրայից նետել է շուրջ 100 տարվա հոգեբանական ծանրությունը: Երբ ասում եք, թե ինչու է այս բառն օգտագործել 100 տարի անց, պետք է հարցին հակառակ կողմից մոտենալ և ասել, թե ինչպես է Վատիկանն այսքան տարի դիմացել, սակայն չի ասել»:

Դավութօղլուի հայազգի խորհրդականը նշել է, որ Հռոմի պապի խոսքերի մեջ որևէ քաղաքական ենթատեքստ պետք չէ փնտրել` հավելելով. «Թե’ հայերի, թե’ այլազգիների համար «ցեղասպանություն» եզրույթը քաղաքական լինելուց զատ ավելի շատ հոգեբանական իմաստ է սկսել կրել»:

Շարունակելով իր խոսքը` Մահչուփյանը փաստել է, որ երբ Բոսնիայում և Աֆրիկայում տեղի ունեցած դեպքերն անվանում են ցեղասպանություն, 1915 թվականի հայերի դեմ կատարվածը «ցեղասպանություն» չանվանելն անհնար է: «Կարևորը կատարվածի հետ առերեսումն է, կատարվածին նայելով և համատեղ դաս քաղելով` միասին ապագան կառուցելը: Այլապես եզրույթը կարևորություն չունի: Էականն այն է, որ այսօր այստեղ բնակվողները կարողանան մեկմեկու հասկանալ»,- ասել է նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում