Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

ՄԱԿ-ում «ի գիտություն են ընդունել» Ցեղասպանության վերաբերյալ Հռոմի պապի հայտարարությունը

ՄԱԿ-ում «ի գիտություն են ընդունել» Ցեղասպանության վերաբերյալ Հռոմի պապի 
հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի քարտուղարությունում «ի գիտություն են ընդունել» Հռոմի Ֆրանցիսկոս պապի հայտարարությունը, որն ապրիլի 12-ին 1915-1916 թվականներին հայերի զանգվածային սպանություններն ու հալածանքները որակեց «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս դիրքորոշումը ապրիլի 13-ին լրագրողներին ներկայացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: Պան Գի Մունը «քաջատեղյակ է, որ ապրիլի 24-ին Հայաստանում եւ այլ երկրներում հիշատակելու են 1915 թվականի ողբերգական իրադարձությունների 100-րդ տարելիցը», ինչպես նաեւ գիտակցում է «տեղի ունեցածի որակման հետ կապված հարցի զգայուն լինելը»:

Ինչպես նշել է Դյուժարիկը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ հալածանքները համարում է «գազանային հանցագործություն»` կոչ անելով երկրներին՝ շարունակել համագործակցությունը 100-ամյա վաղեմության իրադարձությունների փաստերի բացահայտման նպատակով: «Գլխավոր քարտուղարը հաստատ համոզված է, որ այդ տարեթվի նշումը, 1915 թվականի ողբերգական իրադարձությունների հիշատակումը, ինչպես նաեւ տեղի ունեցածի հետ կապված փաստերի բացահայտման նպատակով համագործակցության շարունակումը պետք է ամրապնդի ապագայում նման գազանային հանցագործությունների կրկնվելը կանխելու մեր ընդհանուր ձգտումը»,- հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչը:

Լուսանկարը` REUTERS/ Leonhard Foeger


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am