Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Իտալական առաջատար լրատվամիջոցները լայնորեն լուսաբանում են ՀՀ Նախագահի այցն ու Սուրբ Պետրոս տաճարում կայանալիք պատարագը

Իտալական առաջատար լրատվամիջոցները լայնորեն լուսաբանում են ՀՀ 
Նախագահի այցն ու Սուրբ Պետրոս տաճարում կայանալիք պատարագը

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական բազմաթիվ հեղինակավոր լրատվամիջոցներ և հեռուստառադիոընկերություններ ակտիվորեն անդրադարձել են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի Իտալիա պաշտոնական այցին ու ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում կայանալիք պատարագին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, իտալացի լրագրողները հայ-իտալական հարաբերություններն անվանում են ջերմ եւ շեշտում, որ այս այցելությամբ հարաբերություններն ավելի են ամրապնդվում:

Difesa-ն հատկապես կարեւորում է հայ-իտալական համագործակցությունը ռազմական ոլորտում՝ շեշտելով, որ հայ խաղաղապահները «Յունիֆիլ»-ի կազմում խաղաղարար առաքելություն են իրականացնում Լիբանանում: Կայքն այս առումով շատ է կարեւորում Նախագահ Սարգսյանի հանդիպումը Իտալիայի պաշտպանության նախարարի հետ` հավելելով, որ հանդիպումը կնպաստի հետագայում առավել սերտ համագործակցությանը:

Նախագահի այցի մանրամասներն ու նրա ելույթները ներկայացնելով՝ իտալական լրատվամիջոցները հատկապես շեշտում են հայերի ներկայությունը Իտալիայում եւ Վատիկանում կայանալիք պատարագը:

Իտալացի մեր գործընկերները պատարագը բնութագրում են կարեւորագույն իրադարձություն: Toscanaoggi-ն այդ կապակցությամբ զրուցել է Հայ առաքելական եկեղեցու Արեւմտյան Եվրոպայի հովվապետական պատվիրակության փոխանորդ Թովմա Խաչատրյանի հետ, ով շեշտել է այն կարեւորագույն նշանակությունը, որ հաղորդելու է պատարագը հայ ժողովրդին եւ քրիստոնյա աշխարհին:

Իտալիայի ազգային լրատվական գործակալությունը՝ ANSA-ն էլ հայ-իտալական հարաբերությունները, տնտեսական եւ առեւտրային համագործակցությունը վիճակագրությամբ եւ փաստերով ներկայացնելու համար զրուցել է Իտալիայում Հայաստանի դեսպան Սարգիս Ղազարյանի հետ:

Napolipost.com-ն էլ անդրադարձել է Նեապոլ քաղաքի հովանավոր սրբերից մեկի՝ Գրիգոր Լուսավորչի եկեղեցում Սուրբ Գրիգոր Հայի մասունքների վերազետեղմանը: Կայքը մանրամասն ներկայացրել է եկեղեցու պատմությունն ու այն, թե ինչպես են հայ կույսերը Գրիգոր Լուսավորչի մասունքները Կոստանդնուպոլսից տարել Նեապոլ:  Հոդվածի վերջում Napolipost.com-ը շեշտում է. «Հայերն աշխարհի հնագույն ժողովուրդներից են, եւ նրանց ներկայությունն Իտալիայում շատ կարեւոր է»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am