Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում կուսակցություններն առաջադրել են հայազգի թեկնածուների

Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում կուսակցություններն 
առաջադրել են  
հայազգի թեկնածուների

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին պատրաստվող կուսակցությունները հրապարակել են իրենց կողմից առաջադրվելիք թեկնածուների ցուցակները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ակոս» պարբերականը, ընտրություններում հաղթելու ամենամեծ հավակնություններն ունեցող իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԺԿ), ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական (ՀԺԿ) և քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական (ԺԴԿ) կուսակցություններն առաջադրել են հայ թեկնածուների: Հաղթելու ամենամեծ հավանականությունն ունցեցող երեք կուսակցությունների կողմից ընտրված հայ թեկնածուներն առաջադրվել են Ստամբուլում:

Ընդդիմադիր և իշխող կուսակցություններն իրենց հայ թեկնածուներին առաջադրել են նույն ընտրատեղամասում: ԺՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածուն պոլսահայ իրավաբան Սելինա Օզուզուն Դողանն է, ով ընտրվելու դեպքում կլինի երկար տարիներ հետո թուրքական մեջլիսում ընտրված առաջին կին պատգամավորը:

Իշխող ԱԶԿ-ի կողմից առաջադրված թեկնածուն հայտնի պոսլահայ լրագրող, գրող Մարգար Եսայանն է, ով ժամանակին զբաղեցրել է նաև «Թարաֆ» պարբերականի գլխավոր խմբագրի պաշտոնը:

Քրդամետ ԺԴԿ-ն առաջադրել է Կարապետ (Կարո) Պայլանին, ով Ստամբուլի Յեշիլքյոյ թաղամասում գտնվող հայկական դպրոցի ղեկավարն է և մեծ հեղինակություն է վայելում Պոլսի հայ համայնքում:

Թուրքիայում խորհրդարանական ընտրությունները կկայանան հունիսի 7-ին: Երկրի ներսում ընտրություններին կմասնակցի Թուրքիայի 53 միլիոն 765 հազար 231 քաղաքացի, իսկ արտասահմանից ընտրելու իրավունք կունենա 2 միլիոն 867 հազար 658 մարդ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am