Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Ի հիշատակ Ցեղասպանության զոհերի` ապրիլի 23-ին կղողանջեն Լեհաստանի բոլոր եկեղեցիների զանգերը

Ի հիշատակ Ցեղասպանության զոհերի` ապրիլի 23-ին կղողանջեն Լեհաստանի 
բոլոր եկեղեցիների զանգերը

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարշավայի Մարիա Մագդալինայի Մայր տաճարում Վարշավայի և Համայն Լեհաստանի Ուղղափառ եկեղեցու Պատրիարք, Մետրոպոլիտ Սավայի հանդիսապետությամբ ապրիլի 4-ին մատուցվել է Սուրբ պատարագ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, պատարագին ներկա են եղել Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, դեսպաններ, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ:

Պատարագի ընթացքում Վարշավայի և Համայն Լեհաստանի Ուղղափառ եկեղեցու Պատրիարք, Մետրոպոլիտ Սավան իր աղոթքում վկայակոչելով 100 տարի առաջ զոհ գնացած միլիոնավոր հայերին, դիմելով դեսպան Ղազարյանին` խնդրել է իր և Ուղղափառ եկեղեցու զորակցությունը փոխանցել հայ ժողովրդին:

Հոգևոր առաջնորդը հիշատակել է 2015թ. մարտի 17-ին կայացած Լեհաստանի Ուղղափառ եկեղեցու Եպիսկոպոսական ընդհանուր ժողովի որոշումը, ըստ որի 2015թ. ապրիլի 23-ին` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասաման ծեսի ավարտից հետո, Երևանի ժամանակով 19:15-ին, (Վարշավայի ժամանակով` 17:15-ին) Լեհաստանի տարածքում գտնվող բոլոր Ուղղափառ եկեղեցիներում կղողանջեն զանգերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am