Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

50-ից ավելի երկրներ են ցանկացել միանալ ԱՄՀ-ի օրինակով ստեղծվող չինական բանկին

50-ից ավելի երկրներ են ցանկացել միանալ ԱՄՀ-ի օրինակով ստեղծվող չինական բանկին

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 50-ից ավելի երկրներ են դիմել հիմնադիրների իրավունքներով Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկին (AIIB) անդամագրվելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 2-ին հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Sohu նորությունների չինական պորտալին:

Ապրիլի 1-ի դրությամբ արդեն 31 պետություններ հավանություն են ստացել որպես բանկի համահիմնադիրների թեկնածուներ: Մինչեւ ապրիլի 15-ը պետք է քննարկվեն եւս քսան երկրների փաստաթղթեր, որոնց թվում են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Ավստրիան, Թուրքիան, Ավստրալիան, Կորեայի Հանրապետությունը, Նիդեռլանդները, Բրազիլիան, Վրաստանը, Դանիան, Եգիպտոսը, Ղրղզստանը, Շվեդիան, Ֆինլանդիան, Նորվեգիան, Իսլանդիան, Իսպանիան, Պորտուգալիան եւ Իսրայելը:

Չինաստանի նախաձեռնությամբ ստեղծված Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկը հիմնվել է 2014 թվականին, դրա նպատակը ենթակառուցվածքային նախագծերի ֆինանսավորումն է Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Ֆինանսական ինստիտուտի կանոնադրային կապիտալը կկազմի 100 մլրդ դոլար, սկզբնական բաժնետիրական կապիտալը՝ 50 մլրդ դոլար: Բանկի կենտրոնակայանը կհաստատվի Պեկինում:

Ավելի վաղ այն կարծիքն է հայտնվել, որ AIIB-ը կդառնա Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի մրցակիցը, որում գերիշխում են ԱՄՆ-ը եւ Ճապոնիան: Միեւնույն ժամանակ ԱՄՀ-ի ղեկավար Քրիստին Լագարդն ընդգծել է, որ հիմնադրամը համագործակցության ասպարեզ ունի Չինաստանի կողմից ստեղծվող բանկի հետ:

Լուսանկարը` Eugene Hoshiko / AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am