Աննա Դուրիցկայային ցույց կտան Նեմցովի սպանության գործով բոլոր կալանավորվածներին
ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով հետաքննությունը մտադիր Է ճանաչման ընթացակարգի կանչել հանցագործության գլխավոր վկային՝ Ուկրաինայի 23-ամյա քաղաքացի Աննա Դուրիցկայային: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է «Իզվեստիա» թերթը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրներ:
Քննիչների կարծիքով՝ աղջիկը կարող Է հիշել այն մարդկանց, ովքեր, հնարավոր Է, մինչեւ սպանությունը հետեւել են Նեմցովին, քանի որ նրա հետ բավականին շատ ժամանակ Է անցկացրել: Ճանաչման ընթացքում նրան ցույց կտան գործով բոլոր կալանավորվածներին: Ընթացակարգը կարող Է անցնել ինչպես առերեսումով Մոսկվայում, այնպես Էլ հեռակա Կիեւում՝ լուսանկարներով:
Դուրիցկայային, որը Նեմցովի կողքին Է եղել սպանության պահին, հարցաքննել են հանցագործությանը հաջորդած օրերին: Նա խոստացել Է համագործակցել հետաքննության հետ, ինչից հետո քննիչները նրանից ստորագրություն են վերցրել տեղեկատվության չհրապարակման մասին եւ թույլ են տվել գնալու: Մարտի 2-ին փաստաբանի ուղեկցությամբ Դուրիցկայան վերադարձել Է Ուկրաինա:
Նեմցովն սպանվել Է փետրվարի լույս 28-ի գիշերը ՌԴ-ի մայրաքաղաքի կենտրոնի Բոլշոյ Մոսկվորեցկի կամրջին: Քաղաքական գործչին խոցել Է չորս գնդակ, նա մահացել Է տեղում: Այդ ժամանակ նրա հետ գտնվող Դուրիցկայան չի տուժել:
Նեմցովի սպանության կասկածանքով ձերբակալվել եւ այնուհետեւ կալանքի տակ են վերցվել Զաուր Դադաեւը, Թամեռլան Էսկերխանովը, Անզոր եւ Շահիտ Գուբաշեւները եւ Խամզատ Բախաեւը:
Լուսանկարը` AFP
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում