Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Մանկական բեսթսելեր 3/3. Մարտին ծնողները կրկին նախընտրել են հեքիաթի գրքեր գնել

Մանկական բեսթսելեր 3/3. Մարտին ծնողները կրկին նախընտրել են հեքիաթի 
գրքեր գնել

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագիծն ամփոփում է այս տարվա մարտ ամսվա ցուցանիշները: «Արմենպրես»-ը որոշել է մանկական գրքերի վարկանիշային աղյուսակն ընթերցողներին ներկայացնել ամիսը մեկ անգամ:

Մարտի առաջատարը «Բուկինիստ» հրատարակչության «Մաշան ու արջը. թռչող ցախավելը» գիրքն է: Ինչպես ժամանակակից մուլտֆիլմերի հիմք դարձած այլ հեքիաթներ, այնպես էլ «Մաշան ու արջը. թռչող ցախավելը» շատ կարճ ժամանակում գրավել է փոքրիկներին: Այն պատմում է փոքրիկ Մաշայի արկածների և կախարդական ցախավելի մասին: Այստեղ ներկայացվում է, թե ինչպես ավելը կարելի է օգտագործել ոչ միայն տուն մաքրելու, այլև տեղաշարժվելու համար:

Երկրորդ հորիզոնականում դանիացի գրող Հանս Քրիստիան Անդերսենի «Մատնաչափիկը» հեքիաթն է` «Բուկինիստ»-ի հրատարակությամբ: Այն ծաղկից դուրս եկող փոքրիկ աղջնակի` Մատնաչափիկի մասին է: Գրքին կցված է նաև խաղալիք:

Գրքին հաջորդում է «Բուկինիստ» հրատարակչության`   Միխայիլ Պլյացկովսկու «Սկյուռիկի երգը» մանկական ստեղծագործությունը, որը երկար ժամանակ չէր ընդգրկվել վարկանիշային աղյուսակում: Չորրորդ հորիզոնականումԺիրայր Ավետիսյանի «Գայանեի դասը» ստեղծագործությունն է:

«Մանկական բեսթսելեր»-ի հինգերորդ հորիզոնականում է «Բուկինիստ» հրատարակչության «Աղվեսն ու խլահավը» հեքիաթը: Այս գրքին հաջորդում է GSM-ի «Այբուբեն սպունգանման» գիրքը, որը ներառում է հայերենի 39 տառերը փոքրիկներին սովորեցնելու հետաքրքիր տարբերակներ:

Բոլոր ժամանակների ամենաընթերցվող հեղինակներից մեկի` Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ»  ժողովածուն յոթերորդն է: Այն լույս է ընծայել «Արևիկ» հրատարակչությունը: Թումանյանի գործերը պահանջված են բոլոր սերունդների կողմից, դրանք հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:

Ղազարոս Աղայանի «Հեքիաթներ»  ժողովածուն ութերորդ հորիզոնականում է: Դասականի հեքիաթները թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով և սիրված գործեր դարձել շատ երկրներում: Այս ժողովածուն լույս է ընծայել «Արևիկ» հրատարակչությունը:   

«Զանգակ» հրատարակչության «100 դասական հեքիաթներ» ժողովածուն իններորդ հորիզոնականում է: Գրքում տեղ են գտել սիրված դասական գրողների հեքիաթները, մեզ հասած առասպելները: Հեքիաթային հայտնի հերոսները կյանքը գրավիչ են դարձնում 4-9 տարեկան երեխաների համար: Ժողովածուն ընդգրկում է այնպիսի սիրված հեքիաթներ, ինչպիսիք են «Թագավորի նոր հագուստը», «Մոխրոտը», «Ջրահարսը»... Յուրաքանչյուր հեքիաթ պատկերազարդված է գունագեղ նկարներով:

«Էդիթ պրինտ» հրատարակչության «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» ժողովածուն եզրափակում է աղյուսակը: Ժողովածուում ընդգրկված են տարբեր ժողովուրդների և հեղինակային քառասուն ընտիր հեքիաթներ, որոնցից շատերն առաջին անգամ են թարգմանվել հայերեն: Գիրքը նախատեսված է թե՛ փոքրերի, թե՛ մեծերի համար, քանի որ մարդը յուրաքանչյուր տարիքում կարիք ունի յուրովի բացահայտելու իմաստության աշխարհը: Գրքում ներկայացված հեքիաթները ներառում են դարերից եկած, ժողովուրդների կենսափորձով հաստատված և այժմ էլ իրենց արդիականությունը պահպանած ճշմարտություններ ու արժեքներ: Այս հեքիաթներից յուրաքանչյուրը մի ուրույն աշխարհ է, որի բացահայտումը հնարավորություն է տալիս հայտնաբերել իմաստության նոր շերտեր կամ վերահաստատել դրանք, վերագտնել մեր մեջ հեքիաթը:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Էդիթ Պրինտ» (57-70-09),  «Բուկինիստ» (53-74-13) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել դասագրքերը:

Տեղ Գիրք Հրատ Քանակ
1 «Մաշան ու արջը. թռչող ցախավելը» Բուկինիստ 93
2

Հանս Քրիստիան Անդերսեն

«Մատնաչափիկը»

Բուկինիստ 70
3

Միխայիլ Պլյացկովսկի

«Սկյուռիկի երգը»

Բուկինիստ 35
4

Ժիրայր Ավետիսյան

«Գայանեի դասը»

Արևիկ 31
5 «Աղվեսն ու խլահավը» Բուկինիստ 29
6 «Այբուբեն սպունգանման» GSM 26
7

Հովհաննես Թումանյան

«Հեքիաթներ»

Արևիկ 20
8

Ղազարոս Աղայանի

«Հեքիաթներ»

Արևիկ 19
9 «100 դասական հեքիաթներ» Զանգակ 17
10 «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» Էդիթ պրինտ 17

«Մանկական բեսթսելեր»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am