Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մարիինյան թատրոնի բեմից հնչել են Կոմիտասի ստեղծագործությունները

Մարիինյան թատրոնի բեմից հնչել են Կոմիտասի ստեղծագործությունները

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Սանկտ Պետերբուրգից, համերգի շրջանակներում  հնչել են Կոմիտասի ստեղծագործությունները:

Հանդիսատեսը ջերմ ծափահարություններով էր արձագանքում նվագախմբի յուրաքանչյուր կատարմանը: Ապա հնչեցին Կարլ Էմանուիլ Բախի ֆլեյտայի և լարային նվագախմբի, Սեբաստիան Բախի նվագախմբի և դաշնամուրի համար գրած ստեղծագործությունները, Չայկովսկու «Խորհրդածությունները»:

Համերգի եզրափակիչ մասում առաջին անգամ հնչեց Գևորգ Պելեցիսի «Աշուղի ասքը՝ ալտի , դուդուկի և լարային նվագախմբի համար» ուշագրավ, խորը հուզականության ստեղծագործությունը:

Համերգին մասնակցեցին Պոլինա Օսետինսկայան (դաշնամուր), Մարիա Ֆեդոտովան (ֆլեյտա), Մաքսիմ Նովիկովը (ալտ), Կարեն Սարգսյանը (դուդուկ) և Մարիինյան թատրոնի լարային նվագախումբը՝ Անտոն Գակելի գլխավորությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am