Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Շալանդը մեկնաբանել է Հայաստանի ազգային թիմից հեռանալը

Շալանդը մեկնաբանել է Հայաստանի ազգային թիմից հեռանալը

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի արդեն նախկին գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը շվեյցարական մամուլին տված մեկնաբանությամբ անդրադարձել է Հայաստանի ազգային թիմից հեռանալուն:

«Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները ցանկանում էին, որ մնայի հավաքականում:  Որպես այդպիսին` ես հրաժարական չեմ տվել, նստել և խոսել ենք, որից հետո հեռացել եմ: Եթե խաղերը ձգվեին 75 րոպե, ապա մենք 10 միավորով առաջին տեղում կլինեինք, սակայն չխոսել հանդիպումների արդյունքների վրա ազդող հանգամանքներից չեմ կարող: Եվրոպայի առաջնության եզրափակիչ դուրս գալու ծրագիրը խելահեղ էր, սակայն ինձ դուր են գալիս այդ տեսակ բաներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Շալանդի խոսքերը մեջ է բերում Le Matin պարբերականը:

Նախօրեին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում հրաժարականի դիմում է ներկայացրել ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին, որն ընդունվել է ՀՖՖ նախագահի կողմից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am