Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մինչեւ շաբաթվա վերջը պետք Է ճանաչվի A320-ի աղետի բոլոր զոհերի ինքնությունը. Օլանդ

Մինչեւ շաբաթվա վերջը պետք Է ճանաչվի A320-ի աղետի բոլոր զոհերի ինքնությունը. Օլանդ

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հույս ունի, որ մինչեւ շաբաթվա վերջը հնարավոր կլինի պարզել Germanwings ավիաընկերության A320-ի ինքնաթիռի աղետի բոլոր զոհերի ինքնությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը հավաստել Է, որ ամենաուշը մինչեւ այս շաբաթվա վերջը հավանաբար կնույնականացվեն բոլոր զոհերը»,-ասել Է Օլանդը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում:

Մարտի 31-ին Բեռլինում ֆրանս-գերմանական միջպետական կոնսուլտացիաներ են ընթանում:

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, Lufthansa ավիակոնցեռնը Ֆրանսիայում տեղի ունեցած ավիաաղետի պատճառով որոշում Է ընդունել չտոնել իր 60-ամյակը:

«Հարգելով ավիաաղետի զոհերին՝ Lufthansa-ն չեղյալ Է հայտարարում ի պատիվ ընկերության 60-ամյակի ապրիլի 15-ին պլանավորված տոնը: Տոնի փոխարեն սգո արարողություն տեղի կունենա Քյոլնի տաճարում, որտեղ ապրիլի 17-ին հարազատներն ու ընկերները կկարողանան ոգեկոչել զոհվածներին»,-ասված Է ընկերության հաղորդագրության մեջ:

Lufthansa-ն իր աշխատանքը վերսկսել Է 1955 թվականին, ապրիլի 1-ին սկսել Է ավիաընկերության կանոնավոր օդային հաղորդակցությունը Գերմանիայում:

Germanwings ավիաընկերության A320 ինքնաթիռը, որը Բարսելոնից ուղեւորվում Էր Դյուսելդորֆ, կործանվել Է մարտի 24-ին Ֆրանսիայի հարավ - արեւելքում՝ Ալպերի դժվարամատչելի շրջանում: Աղետի հետեւանքով զոհվել Է 150 մարդ: Միակ հայտնաբերված «սեւ արկղի» ձայնագրությունը ցույց Է տալիս, որ աղետը դարձել Է երկրորդ օդաչուի՝ Գերմանիայի քաղաքացի Լուբիցի դիտավորյալ գործողությունների հետեւանքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am