Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Լոս Անջելեսի զբոսայգին կհյուրընկալի Ցեղասպանության ականատեսների 8-15 ոտնաչափ բարձրությամբ լուսանկարները

Լոս Անջելեսի զբոսայգին կհյուրընկալի Ցեղասպանության ականատեսների 8-15 
ոտնաչափ բարձրությամբ լուսանկարները

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի հիշատակմանը նվիրված յուրօրինակ ցուցահանդես կկազմակերպվի ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով massispost.com-ը, մեկ ամիս տևողությամբ ցուցահնդեսի մեկնարկը կտրվի ապրիլի 25-ին Լոս Անջելեսի «Գրանդ» զբոսայգում: «Այ(i)ականատես» խորագիրը կրող ցուցահանդեսի ժամանակ միմյանց հետ կապակցված ոչ համաչափ հուշարձանների վրա եռաչափ գրաֆիկայով կպատկերվեն Ցեղասպսանությունից ողջ մնացած ականատեսների լուսանկարները: Հուշարձանները չեն ունենալու ուղիղ անկյուններ, ինչը խորհրդանշելու է անհավասարակշիռ աշխարհը, որը մշտապես պատերազմի, էթնիկ զտման և ցեղասպանության վտանգի մեջ է: Դրանք ունենալու են 8-15 ոտնաչափ բարձրություն:

Ցուցադրության գաղափարի հեղինակներն են Արա Օշականը և Լևոն Պարյանը, ինչպես նաև ճարտարապետ Վահագն Թովմասյանը: «Այ(i)ականատես»-ը լինելու է իր տեսակի մեջ առաջին ցուցադրությունը «Գրանդ» զբոսայգում:

«Այս հիասքանչ ձեռնարկը հարգելու է Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակը և պատմելու է աշխարհին 20-րդ դարի ամենասարսափելի կոտորածներից մեկից ողջ մնացած ականատեսների պատմությունները»,- նշել է Լոս Աջելեսի կառավարիչների խորհրդի նախագահ Միքայել Անտոնովիչը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am